Սերժ Սարգսյանն ասուլիսը սկսեց Ապրիլյանի բոլոր մասնակիցներին հարգանքի տուրք մատուցելով
Պաշտոնաթողությունից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է իր առաջին մամուլի ասուլիսը՝ Ապրիլյան պատերազմի թեմայով։ Մինչ ասուլիսը սկսելը՝ Սերժ Սարգսյանն առաջարկեց իրենց հարգանքի տուրքը մատուցել Ապրիլյան քառօրյայի բոլոր մասնակիցներին՝ ողջերին և նահատակվածներին։
«Առաջին հերթին հիշենք Ադամ Սահակյանին և Գևորգ Վարդանյանին, այսօր նրանց ծննդյան օրն է։ Փառք նրանց և մեր երախտագիտությունը նրանց ծնողներին, հարազատներին, մերձավորներին և բոլոր նրանց, ովքեր հիշում և այսօր էլ իրենց հարգանքի տուրքն են մատուցում»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը։
Սերժ Սարսգյանը շնորհակալություն հայտնեց լրագրողներին համավարակի դեմ պայքարում ակտիվ մասնակցության համար։ Նա նշեց, որ, անշուշտ, համավարկի դեմ պայքարին իրենց ամենամեծ մասնակցությունն ունեն բժիշկները։
«Վստահ եմ՝ մեր հանրությունը, ես անձամբ, շատ շնորհակալ եմ մեր բժիշկներին։ Նրանք վտանգելով իրենց կյանքը՝ ամեն օր կյանքեր են փրկում»,- ասաց երկրի նախկին ղեկավարը։
Դիմելով լրագրոներին՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Դուք ևս ամեն օր հանդիպում եք տասնյակ մարդկանց, հարցազրույցներ և ռեպորտաժներ եք կազմակերպում՝ շատ մոտ լինելով այդ վտանգին։ Մեկ անգամ ևս շնորհակալ եմ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան