Վիվա-ՄՏՍ-ի հաշվեկշռի լիցքավորումը հնարավոր է նաև ռուսաստանյան բջջային համարից
Վիվա-ՄՏՍ-ի հաշվեկշռի լիցքավորումը հնարավոր է նաև ռուսաստանյան բջջային համարից
Վիվա-ՄՏՍ-ըուրախ է տեղեկացնել, որ այժմ Ռուսաստանի «ՄՏՍ», «ՄեգաՖոն», «Բիլայն», և «Տելե2» բջջային օպերատորների բաժանորդները Վիվա-ՄՏՍ-ի՝ իրենց մտերիմների և հարազատների բջջային հեռախոսահամարի հաշվեկշիռը կարող են հեշտությամբ լիցքավորել ռուսաստանյան համարից՝ ընդամենը մեկ հպումով, ցանկացած պահի:
«ՄՏՍ», «ՄեգաՖոն», «Բիլայն», և «Տելե2» օպերատորների բաժանորդները կարող են լիցքավորել Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդի հաշիվը իրենց բջջային հեռախոսից՝ ուղարկելով հետևյալ SMS հաղորդագրությունը՝ 3116 կարճ համարին՝ հետևյալ ձևաչափով.
37494XXXXXX 100,
կամ՝
374_ _XXXXXXX 100
որտեղ՝
37494XXXXXX-ը լիցքավորվող հեռախոսահամարն է, 100-ը` լիցքավորման գումարը (նշվում է ռուբլիով)
Ծանոթություններ
• Լիցքավորման գումարն ուղարկվում է Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդի հաշվեկշռին:
• Արտարժույթի փոխարկումն իրականացվում է փոխանցման պահին Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի փոխարժեքով:
• Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդի հիմնական հաշվեկշռին գումարի փոխանցման ժամանակ գանձվում է միջնորդավճար՝ փոխանցվող գումարի 3.5% չափով:
• Գումարի լիցքավորում ասելով՝ պետք է հասկանալ համապատասխան գումարի ծառայությունների ստացման իրավունքի փոխանցում: Փոխանցված գումարը չի կարող ստացվել դրամական միջոցների ձևով:
• Կանխավճարային բաժանորդների համար վավերականության ժամկետը կախված է լիցքավորման գումարի չափից:
• Լիցքավորման գումարը նշվում է ռուբլով, որպես ամբողջ թիվ՝ առանց բացատի, կետի կամ ստորակետի՝ սկսած 20 ռուբլուց մինչև 10000 ռուբլի:
• «ՄՏՍ», «ՄեգաՖոն», «Բիլայն» և «Տելե2» օպերատորների բաժանորդները ստանում են պատասխան SMS հաղորդագրություն օպերատորի կողմից: Ի պատասխան հաղորդագրության՝ անհրաժեշտ է համաձայնություն տալ հաշվից նշված գումարը գանձելու համար: Դրանից հետո բաժանորդը ստանում է լիցքավորումը հաստատող հաղորդագրություն, ինչպես նաև ծառայության դիմաց գանձված վճարի մասին տեղեկացնող հաղորդագրություն:
Հարակից հրապարակումներ`
- Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 դրամի չափով
- Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը
- Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար
- Վիվա-ՄՏՍ. Հակառակորդը ներթափանցել էր VAS օպերատորներից մեկի համակարգը
- Վիվա-ՄՏՍ-ն ամփոփում է գործունեության 15 տարվա արդյունքները
- Վիվա-ՄՏՍ-ը տոնում է իր 15-ամյակը՝ հեռարձակելով տոնական առցանց համերգ
- Վիվա-ՄՏՍ. Տասը տարի առաջ գնված կիսակառույցը տուն կդառնա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան