Պապի կողմից ծեծի ենթարկված 6-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Տավուշի գյուղերից մեկում 58-ամյա տղամարդը ծեծել է 6-ամյա և 4-ամյա թոռներին. նա ձերբակալվել է, երեխաները հոսպիտալացվել են։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը, միաժամանակ տեղեկացնելով․
«Նրանցից 6-ամյա երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում։ Ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Վիճակը ծայրահեղ ծանր է, անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։ Անմարդկային քայլի արդյունքում երեխայի կյանքին վտանգ է սպառնում։ Բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար»: