Ֆինլանդիան փակելու է իր սահմանները 10 երկրների համար
Ֆինլանդիայի իշխանությունները որոշել են կրկին փակել սահմանները տասը երկրների դիմաց։ Նման որոշումը կապված է կորոնավիրուսի տարածման տեմպերի հետ՝ գրում է news.ru-ն։
Ըստ երկրի կառավարության հայտարարության, սահմանները բաց կմնան այն երկրների համար, որոնցում վերջին 14 օրվա ընթացքում վարակվածների թիվը չի գերազանցում ութը (100 հազար մարդու դեպքում): ԵՄ-ի դեպքում առաջարկվող ցուցանիշը 16-ն է:
Նշվում է, որ ներքին սահմանային հսկողությունը կվերականգնվի Ֆինլանդիայի և Հունաստանի, Իսլանդիայի, Գերմանիայի, Նորվեգիայի, Մալթայի, Դանիայի, Իռլանդիայի, Սան Մարինոյի, Կիպրոսի և Ճապոնիայի միջև երթևեկության համար: