Թիավարության 2020թ․ Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Լեհաստանում
Ակադեմիական թիավարության 2020թ․ Եվրոպայի առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը, Լեհաստանի Պոզնան քաղաքում: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։
Որոշումը կայացրել են մարզաձևի միջազգային ֆեդերացիան / FISA / և մրցաշարի կազմկոմիտեն: Մեկնարկը պետք է տեղի ունենար հունիսին, բայց համաճարակի պատճառով հետաձգվել էր:
Մրցաշարի կազմկոմիտեն մշակել է հատուկ կանոնակարգ, որը համապատասխանում է առողջապահության համաշխարհային կազմակերպության / ԱՀԿ /, FISA- ի և Լեհաստանի իշխանությունների բոլոր պահանջներին ու առաջարկություններին: Ռեգատայի յուրաքանչյուր մասնակից պետք է հարցաշար լրացնի առողջության մասին և ներկայացնի բոլոր անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը: Ազգային ֆեդերացիաները պատասխանատվություն պետք է կրեն մարզիկների և թիմի անդամների կյանքի ու առողջության համար։
Կազմակերպիչները թիավարներին խորհուրդ են տալիս մրցավայր ժամանել առանձին ավտոբուսով կամ գնացքով, որպեսզի նվազագույնի հասցվի մարդկանց հետ շփումները:
Սանիտարական և ախտահանման աշխատանքների համար յուրաքանչյուր մարզիկ լրացուցիչ կվճարի 40 եվրո։
Մրցումները կանցկացվեն առանց հանդիսականների։
Առաջնության օրերին նշանակված է եվրոպական ֆեդերացիայի վեհաժողովը։ Ովքեր ի վիճակի չեն լինի մեկնել Լեհաստան, նիստին կմասնակցեն հեռավար։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները