Ճապոնիայում սպասում են կորոնավիրուսի երրորդ ալիքին
Ճապոնիայի վարակիչ հիվանդությունների գիտական ընկերության աշխատակիցները նշել են, որ երկիրը և Տոկիոն այժմ անցնում են կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքով, և հնարավոր է նաև երրորդ ալիք։ Լուրը գրում է «Գազետա.ռու»-ն։
«Ենթադրվում է, որ երկրորդ ալիքին հաջորդելու են երրորդ և չորրորդ ալիքները, մենք ստիպված կլինենք ընտելանալ կորոնավիրուսի պայմաններում ապրելուն», - ասել է կազմակերպության նախագահ Կազուհիրո Տատեդան:
Վերջին տվյալների համաձայն, Ճապոնիայում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության մոտ 58,5 հազար դեպք: Համաճարակի սկզբից ի վեր մահացել է 1,148 մարդ, գրեթե 43 հազար հոգի վերականգնվել է:
Հարակից հրապարակումներ`
- Մալիի նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին
- Ճապոնիան արդեն վերսկսում է մարզական միջոցառումները սահմանափակ թվով հանդիսականների ներկայությամբ
- Ճապոնիայում պատվաստանյութ է ստեղծվում COVID-19- ի դեմ ՝ օգտագործելով որդեր
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա