Ամուլսարի «պոստերում» բախում է տեղի ունեցել․Բունիաթյան
Ամուլսարի «պոստերում» (հենակետերում) դեպք է տեղի ունեցել՝ քաղաքացիների և պահնորդական ծառայությունն իրականացնողների միջև։ Այս մասին Երևանում տեղի ունեցող Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը։
«Արդեն չեմ վախենա ասել, որ մենք, երբ շարժեվլ ենք Երևան, պահնորդները այնտեղ ճամփեզրին կայանված մեր մեքենաները հանել ու շպրտել են։ Բախումներ են հրահրել, բնակիչներից մի քանի հոգու նույնիսկ հարվածել են ։ Այս պահին մեծ թվով բնակիչներ հավաքվել են այնտեղ։ Իրենք սա անում են, մենք ճանապարհի կեսից հետ դառնայինք, որ այստեղ ակցիա չլիներ։ Բայց իրենք սխալ են հաշվարկել, որովհետև Ջերմուկում այնքան մարդ կա Ամուլսարի կողքին կանգնած, որ... մենք այստեղ ենք, իրենք ՝ այնտեղ»,-ասաց Բունիաթյանը։
Ցուցարարը միաժամանակ հիշեցրեց կարճաժամկետ պահանջների մասին , որոնցից մեկը վերաբերում է պահնորդներին Ամուլսարի տարածքից հեռացնելուն, որը չի կատարվել։ Կառավարությանը հորդորում ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի բախում չլինի։
Հիմնական պահանջը շարունակում է մնալ Ամուլսարի ՇՄԱԳ-ի չեղարկումը։
«Սեպտեմբերին կանցնենք ավելի ակտիվ գործողությունների, եթե Կառավարությունը շարունակի լռել»,-ամփոփելով այսօրվա ընթացքում իրականացված բողոքի ակցիան, հայտարարեց ակցիայի մեկ այլ մասնակից՝ Գեղամ Օհանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ քաղաքացիները քայլերթով մոտեցան Կառավարության շենքին
- Ամուլսարի պահապան. «Սա ջերմուկցու պայքարն է՝ իր ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար»
- Ամուլսարի պահապանները ավտոերթով կգան Երևան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան