Լիտվան շուտով կհայտարարի բելառուսական իշխանությունների դեմ պատժամիջոցների մասին
Լիտվայի վարչապետ Սաուլիուս Սկվորնելիսն ասել է, որ Բելառուսում ընտրությունները կեղծելու և բողոքողների դեմ բռնություն գործադրելու համար ներգրավված 32 անձանց դեմ պատժամիջոցները այսօր կամ վաղը կհրապարակվեն, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
«Մնացել են միայն տեխնիկական խնդիրները, կան ընթացակարգային խնդիրներ, որոնք ներկայումս իրականացնում է Ներքին գործերի նախարարությունը: Մեր հայտարարությունը կարող է լինել ցանկացած պահի, օրվա ցանկացած պահի՝ գուցե և այսօր», - ասել է վարչապետը:
Նա հավելել է, որ ԵՄ-ի և Լատվիայի կողմից պատժամիջոցների ցուցակները տարբեր կլինեն. Բալթյան ցուցակը ավելի ընդարձակ է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ: Հանրապետությունում ընտրատեղամասերի փակվելուց հետո սկսվել են զանգվածային բողոքի ակցիաներ՝ արդյունքների կեղծման դեմ: Բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանները և ներքին զորքերը ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն 53 միլիոն եվրո կհատկացնի՝ բելառուս ժողովրդին օգնելու համար
- Լուկաշենկոն Պուտինին խնդրել է հորդորել Մերկելին՝ չխառնվել Բելառուսի գործերին
- ԵՄ առաջնորդները սկսել են Բելառուսի հարցով արտակարգ գագաթնաժողովը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան