800 հազար մարդ առաջինը կստանան COVID-19-ի պատվաստանյութը Լատվիայում
Լատվիան ընտրել է այն մարդկանց, որոնք ենթակա են կորոնավիրուսի դեմ առաջնահերթ պատվաստման: Ցանկում ընդգրկված է մոտ 800 հազար մարդ: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, հինգշաբթի BNS-ին ասել է Լատվիայի Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աննա Ստրապցանը:
Այս ցանկում ներառված են COVID-19- ով վարակվելու դեպքպում առողջության բարձր ռիսկ ունեցող անձինք՝ տարեցները, քրոնիկ հիվանդություններով տառապողները, սոցիալական աջակցության կենտրոնների հաճախորդներն ու աշխատակիցները, առողջապահության և այլ ոլորտների աշխատողները, որոնց գործունեությունը կապված է մեծ ռիսկի հետ, ինչպես նաև օպերատիվ ծառայություններ իրականացնողները:
Առաջնային հիմունքներով պատվաստման ենթակա անձանց շրջանակը որոշվել է հաշվի առնելով Եվրահանձնաժողովի առաջարկությունները և այլ երկրների փորձը:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները խորհուրդ են տալիս պատվաստել երկրների բնակչության 20% -ին, բայց Լատվիայում նրանք ավելի շատ կլինեն»,-հայտնել են նախարարությունից:
Եվրահանձնաժողովը բրիտանական դեղագործական AstraZeneca ընկերության հետ ստորագրել է COVID-19-ի դեմ մշակվող պատվաստանյութի 400 միլիոն դեղաչափի ձեռքբերման առաջին պայմանագիրը: Այդ մասին օգոստոսի 14-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: Պատվաստանյութը մշակվում է Օքսֆորդի համալսարանի գիտնականների հետ համատեղ:
Լատվիան նաև մտադիր է մասնակցել Եվրահանձնաժողովի կողմից կազմակերպված գնումներին, ասել է Ստրապցանը: Սակայն ներկայումս Եվրահանձնաժողովը դեռ ուսումնասիրում է պատվաստումների ամբողջական կուրսի համար առաջարկվող դեղաչափերը, պատվաստանյութերի գները, քանակը, որոնք հասանելի կլինեն շուկայում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան