Նավալնիին թունավորե՞լ են․ վիճակը գնահատվում է ծանր
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին իրեն վատ է զգացել Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ:«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, սոցցանցերում այդ լուրը հայտնել է նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը:
«Այսօր առավոտյան Նավալնին Տոմսկից վերադառնում էր Մոսկվա: Թռիչքի ընթացքում նա իրեն վատ է զգացել: Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Օմսկում: Ալեքսեյը տոքսիկ թունավորում ունի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Յարմիշը կարծում է, որ Նավալնիին թունավորվել են անհայտ տոքսինով, որը կարող էին խառնել նրա թեյի մեջ:
Ընդդիմադիր գործիչը տեղափոխվել է հիվանդանոց: Նա գտնվում է վերակենդանացման բաժնում:
Թիվ 1 շտապ օգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին, Euronews-ի հաղորդմամբ, ասել է, որ քաղաքական գործչի վիճակը գնահատվում է ծանր:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին