Քաղաքական 12:11 20/08/2020 Հայաստան

Երեկվա ասուլիսը ցուցիչ էր, որ ներկայիս վարչապետը պետք է օրինակ վերցնի Սերժ Սարգսյանից. Սարգիս Ավետիսյան

«Երեկ Հանրապետության երրորդ նախագահը ցույց տվեց, որ ինքն իսկապես պետական մտածողություն ունեցող գործիչ է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսին։

Նրա խոսքով, բոլոր խելամիտ քաղաքացիները ընդունում և կիսում են ՀՀ երրորդ նախագահի տեսակետն ու արտահայտած մտքերը։  Ըստ բանախոսի, երեկվա ասուլիսը ցուցիչ էր, և ներկայիս վարչապետն ու իշխանական վերնախավը պետք է Սերժ Սարգսյանից օրինակ վերցնեն, թե ինչպիսին պետք է լինի ղեկավարը և ինչպես պետք է պատասխանի հարցերին։

«Խոսքը վերաբերում է նաև այն լրատվամիջոցների հարցերին, որոնք ունեն շատ հստակ դիրքորոշում և սպասարկում են որոշակի արտաքին նեգատիվ ուժերի։ Այդ ձևով նախագահը ցույց տվեց, որ համերաշխության մթնոլորտում կարելի է պատասխանել ցանկացած հարցի։ Դա մի փոքր հատված էր, որտեղ իսկապես համերաշխության մթնոլորտ էր տիրում, և հարցերը քննարկվում էին բարեկամաբար, այլ ոչ՝ թշնամաբար։ Իսկ մենք գիտենք, որ երկրում արդեն երկու տարի մասնատված վիճակ է, և ցանկացած քննարկում կատարվում է թշնամական մթնոլորտում»,- կարծիք հայտնեց Սարգիս Ավետիսյանը։

Անդրադառնալով երկրում կորոնավիրուսի տարածման տեմպերին՝ բանախոսը նշեց՝ իրեն հաճախ հարցնում են, թե ինչու է երկրում նման իրավիճակ ստեղծվել և ինչու են կորոնավիրուսով վարակված հիվանդներն այդքան շատ.

«Թվում է՝ Հայաստանն այնպիսի երկիր է, որտեղ կարելի է վիրուսի տարածումը «կոնտրոլի» տակ պահել։ Բայց մի բան պետք է հաշվի առնել. երբ մարդկանց մեջ ատելությունը ավելի գերակշիռ է դառնում, քան համերաշխությունը, այդ ատելությունը թուլացնում է մարդկանց իմունիտետը։ Դա ապացուցված է նաև բժիշկների կողմից։ Եվ այս իրավիճակը ցույց տվեց, որ ՀՀ-ն աշխարհի բազմաթիվ երկների շրջանում այն եզակիներից է, որտեղ հասարակության մեջ ատելության չափաբաժինը գերակշռում է։ Հետևաբար մարդկանց իմունիտետը թուլացել է, և նրանց վրա ավելի շատ է ազդում կորոնավիրուսը»։

Հարցին՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանի ասուլիսը կարելի է համարել ինչ-որ նոր գործընթացի մեկնարկ, Սարգիս Ավետիսյանը պատասխանեց՝ կարելի է այդպիսի ենթադրություն անել։

«Բայց եթե ուզում ենք հասկանալ, թե ապագայում ինչ կլինի, և ինչ կարելի է անել, պետք է ուշադրություն դարձնել ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցներին, որտեղ շատ հստակ է ամեն ինչը և շատ ավելի լայն շրջանակ է ընդգրկված։ Իսկ ՀՀ երրորդ նախագահը շատ փոքր շրջանակի մասին խոսեց։ Պետք է շատ ուզենանք, որ նոր քաղաքական զարգացումների հետ կապված ենթադրություններ անենք»,- ասաց նա։

Ըստ բանախոսի, երկու տարվա ընթացքում ժողովրդի կյանքում ոչինչ դեպի լավը չի գնացել։
Նա նշում է, որ հասարակությունը սպասում էր իրավիճակի փոփոխություն՝ դեպի լավը, այսինքն՝ սպասում էր կյանքի որակի, սոցիալական վիճակի և բարոյահոգեբանական վիճակի լավացում, սակայն դա չի եղել։

«Հասարակության մեջ գնալով բողոքական մասը մեծանում է։ Ես գիտեմ բազմաթիվ մարդկանց, որոնք եղել են Նիկոլ Փաշինյանի կողմնակիցը, բայց այժմ չեն ուզում նրա անունն անգամ լսել։ Եվ մարդիկ անպայման ուզում են ինչ-որ ելք գտնել և հարցին լուծում տալ։ Մարդիկ արդեն հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը ի վիճակի չէ այս երկիրը կառավարելու։  Այս մարդը ի վիճակի չէ պետություն կառավարել, այն էլ այս իրավիճակում, երբ բազմաթիվ մարտահրավերներ կան։ Այսպիսի որակներով մենք որևէ լավ բանի չենք կարող հասնել»,- շեշտեց բանախոսը։

Սարգիս Ավետիսյանի կարծիքով, այժմ պետք է վերհանել բոլոր այն խնդիրները, որոնք առաջացրել են այս իշխանությունները, ապա մտածել, թե ինչպես պետք է այդ խնդիրները լուծել։

«Այս իշխանությունը, երբ եկավ, իմ տրամաբանությամբ, խնդիր դրեց Հայաստանը կազմալուծելու։ Օրինակ, Կառավարության մեջ տեղի ունեցան փոփոխություններ, նախարարություններ փակվեցին։ Մենք ունենք սփյուռք, բայց ոչնչացվեց  Սփյուռքի նախարարությունը։ Նույնը վերաբերում է Մշակույթի նախարարությանը, երբ մենք, ունենալով հզոր մշակույթ, վերացրինք նախարարությունը։ Կրթության ոլորտում էլ նոր չափորոշիչներ են բերում, եկեղեցու պատմությունն էլ են հանում։ Նրանք ուզում են, որ հայ անունը վերանա, որ ինչով մենք գոյատևել ենք, դրա հիմքերը կտրվեն։ Հիմա էլ դպրոցների տնօրենների աշխատավարձներն են կրճատում. որևէ կառավարություն նման բան չի արել։ Նման  խայտառակ ծրագիր մեկ էլ եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք։ Հիմա էլ Նիկոլ Փաշինյանն է իրականացնում ՀՀ առաջին նախագահի ծրագիրը, այն է՝ Հայաստանը կազմաքանդել»,- նշեց Սարգիս Ավետիսյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}