Սիրիայում ձեռքի նռնակի պայթյունից երեք երեխա է զոհվել
Հինգշաբթի օրը Սիրիայի Իդլիբ նահանգի արևմուտքում գտնվող բնակավայրերից մեկում պայթյուն է որոտացել: Լուրը հաղորդել է «Al Ekhbariya» հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական աղբյուրները:
ՏԱՍՍ-ը փոխանցում է հեռուստաալիքի տեղեկությունը, ըստ որի՝ Ալ-Ալանի գյուղի մոտ ձեռքի նռնակ է պայթել: Միջադեպի հետևանքով մահացել է երեք երեխա, իսկ երեքը ստացել են լուրջ վնասվածքներ:
Իդլիբը Սիրիայի միակ տարածաշրջանն է, որի զգալի մասը դեռ շարունակում է մնալ ապօրինի զինված խմբերի ձեռքում: 2017-ին այնտեղ ստեղծվեց հյուսիսային ապաէսկալացիոն գոտի, ուր Դամասկոսի արվարձան Արևելյան Գուտայից և երկրի հարավային շրջաններից տեղափոխվեցին այն ծայրահեղականները, ովքեր հրաժարվել էին զենքը վայր դնել: Մարզի տարածքում կան թուրքական բանակի դիտակետեր: