Քաղաքական 13:29 20/08/2020 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Օրակարգ՝ միավորման համար. դադարել «կռվել» 80-ականների պատկերացումներով

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը հերթական հոդվածում գրում է. 

«Հայաստանում այսօր ակնհայտորեն բացակայում է սուպերիդեան՝ այն առանցքը, որի շուրջ կկենտրոնանար ինտելեկտուալ, մարդկային և հասարակական պոտենցիալը, կձևակերպվեր լայն սոցիալական հենարան ունեցող և իրական Հայաստանի պատկերացումների վրա հիմնված տեսլականը։

Տեղային դժգոհությունները, ընդվզումները, որքան էլ օբյեկտիվ լինեն, որքան էլ առաջիկայում զանգվածային դառնան, միևնույն է, ձևակերպված չեն որպես մեկ համընդհանուր, բոլորին հասու և երկիրն առաջ տանող գաղափար։ Գործող իշխանության պատկերացումների պարզունակությունն ակնհայտ է, և շատերն են սա արձանագրում որպես իրական վտանգ։ Բայց այս հարցում գրեթե նույնքան լուրջ խնդիր կա նաև ոչ իշխանական հատվածում։ Նիկոլին չսիրելը կամ նրա իշխանությունը փոխելու ծրագիրը դեռևս չի նշանակում ունենալ դրա գաղափարական առանցքը։

Ժամանակակից  պետությունը՝ որպես նպատակ
Հայաստանի մոդեռնիզացիան, թերևս, այն եզակի կենսունակ գաղափարն է, որով կարելի է համախմբել տարբեր սոցիալական շերտերի, տարբեր աշխարհայացքների, քաղաքական ճաշակների, սերունդների մարդկանց։

Թե՛ մինչև 2018-ը, թե՛ այսօր հասարակությունն ուզում է փոփոխություններ. թող որ՝ առայժմ անհստակ, դժվար ձևակերպվող, բայց կա համատարած դարձած փոփոխության պահանջ։ 2018-ին դա պրոյեկցվեց մեկ մարդու վրա, և նա հեռացավ։ Հասարակության առավել զգայուն շերտերը շատ արագ հասկացան, որ սա երկրի խորքային, որակական փոփոխությունների հետ որևէ կապ չունեցող իրադարձություն էր, ավելի լայն զանգվածները  դեռևս հասկանալու ընթացքի մեջ են, հիմնականում՝ սոցիալական և անձնական դժվարությունների պատճառով։ Այսօր դարձյալ խնդիր դնել փոփոխության գաղափարը սահմանափակել մեկ անձով՝ գուցեև ժամանակի ընթացքում մի պահի կհաջողվի, բայց դա չի լինի պետության առողջ զարգացման համար հիմք։

Այսօրվա Հայաստանում կյանքի բոլոր ոլորտները կարիք ունեն նկատելի մոդեռնիզացիայի. պետությունն ինքն ամբողջությամբ դրա կարիքն ունի։ Մենք խեդդվում ենք մեր գավառականության մեջ։ Սկսած կենցաղային համակեցության կանոններից՝ մինչև բիզնեսի համար նոր խաղի կանոններ, սկսած ոլորտային ռեֆորմներից՝ կրթություն, գիտություն, մշակույթ և այլն, կարիք ունեն ժամանակակից պատկերացումների։ Անվտանգության մասին մեր պատկերացումները, տարածաշրջանում մեր պետության տեղի և դերի մասին պատկերացումները ունեն էական վերանայման կարիք։ Հայտնի դարձած ձևակերպումը շատ ավելի վտանգավոր խորություն ունի. մենք այսօրվա և վաղվա իրականությանը նայում ենք  80-ականների պատկերացումներով։

21-րդ դարում թաքնվելով մեր կիսափակ սահմաններում, չունենալով առաջընթացի ուղենիշներ և առաջընթացի քարշակ՝ մենք մեծ մասամբ ապրում ենք նախորդ դարերի պատկերացումներով։ Կա տպավորություն, որ, առանց գիտակցելու բուն նպատակը, մարդիկ տոտալ ուզում են, որ «երկրում բան փոխվի». տաքսիստից մինչև խոշոր բիզնես ուզում են՝ բան փոխվի։ Պարզապես այսօր չկա այն նոր քաղաքական-հասարակական վերնախավը, որը կասի. այն փոփոխությունը, որ դուք ուզում եք, կոչվում է պետության մոդեռնիզացիա, որի ճանապարհային քարտեզը սա է, և որի արդյունքում այս երկրում լինելու են նոր բարքեր, նոր նպատակներ, նոր խաղի կանոններ։ Աշխարհն ընդհանրապես և մեզ շրջապատող իրականությունը՝ մասնավորապես, շատ արագ է փոխվում, իսկ մենք շարունակում ենք ապրել մեր «կենցաղային պետության» պատկերացումներով։

Ցածրորակ բանավեճերի ճահճում այսօր Հայաստանը ընկղմվել է հաստատապես և բավական անհեռանկար ձևով։ Մենք հարցերը սկսել ենք նայել ծուռ հայելիների մեջ, օրինակ՝ շաբաթներով կարող ենք քննարկել, թե երեխան դպրոցում ի՛նչը ՉԿԱՐԴԱ՝ Նարեկացո՞ւն, թե՞ ժամանակակից գրողներին, և չենք դնում հարցը, թե ի՞նչ անենք, որ դպրոցականը ԿԱՐԴԱ։

Մենք հանրային մակարդակով կորցրել ենք ժամանակի ու վտանգի զգացումները. կարող ենքճամբարների բաժանված՝ իրար հոշոտել՝ արդյո՞ք Ուրարտուն հայկակա՞ն պետություն էր, թե՞ ոչ։ Դա այն դեպքում, երբ Երևանից այսօր ընդամենը 60 կմ հեռու թուրքական հսկայական զորախումբն ադրբեջանական բանակի հետ զորավարժություններ է անում, ակնհայտորեն պատրաստվում է այնտեղ մշտապես մնալ, և ամեն կերպ հասկացնում է, որ հարցականի տակ է դնելու Տավուշի, Զանգեզուրի, Արցախի հայկականությունը։

Մեր ընթացիկ աբսուրդը սահմաններ չունի. կառավարության դիմաց Ռուսաստան արտագաղթելու պահանջով մեր քաղաքացիների ցույցը և 10 կուսակցությունների կողմից Սևրի համաձայնագիր պահանջելու ստորագրումը նույն օրում է կատարվում։ Ուղղակի մի պահ կողքի հայացքով նայենք ինքներս մեզ։ Իսկ եթե այդ հայացքը թշնամական է, ապա հեռանկարը դժվար չէ կանխատեսել։
Հայաստանը կարիք ունի լուրջ մոդեռնիզացիայի։ Դա ծավալուն ծրագիր է, դա դժվար խնդիր է, բայց դա միակ ճանապարհն է՝ մեր անվտանգությունը ապահովելու և պետություն ունենալու համար։ Հայաստանի խորքային արդիականացումը պետք է դառնա Հայաստանի նոր էլիտայի այցեքարտը։

Հենց դա կայացավ՝ երկրում մթնոլորտն էլ շատ արագ կփոխվի, կառավարությունն էլ։ Երկրի մոդեռնիզացիայի ծրագրի մշակմանը պետք է լծվեն հարյուրավոր մասնագետներ տարբեր ոլորտներից, պետք է կազմակերպվեն հարյուրավոր քննարկումներ, աշխատանքային հանդիպումներ, պետք է լսվեն հարյուրավոր կարծիքներ, գրվեն հարյուրավոր փաստարկված հոդվածներ։

Ուղիղ մեկ տարի առաջ իմ հոդվածում նշել էի այս հարցերը, որոնք այսօր ոչ միայն չեն գտել պատասխաններ, այլև նոր սրությամբ են կանգնած մեր առջև.
1. Ինչպե՞ս ենք մեղմելու Հայաստանի շրջափակումը
2. Ինչպե՞ս ենք լուծելու հարևանների հետ հարաբերությունների նորմալացման խնդիրը
3. Ինչպե՞ս ենք զարգանալու առանց զիջումների
4. Ինչպե՞ս և ինչո՞վ ենք դիմակայելու Հայաստանին բոլոր ռեգիոնալ նախագծերից դուրս թողնելու՝ հստակ ծրագրին։ Տարեցտարի միտումն ավելի տեսանելի ու վտանգավոր է դառնում։ Այսօր սեղանին նորերն են։ Ի՞նչ ենք անում, ի՞նչ ենք անելու այս ուղղությամբ։ Ինչո՞վ ենք մենք հանդես գալու, ի՞նչ առաջարկներով՝ նույն Ռուսաստանին ու Իրանին։
5. Ո՞ր ոլորտներում և ինչի՞ շնորհիվ Հայաստանը կարող է մրցակցային առավելություն ստանալ տարածաշրջանում։
6. Ի՞նչ ենթակառուցվածքային նախագծերի շնորհիվ է հնարավոր մեծացնել Հայաստանի գրավչությունը և անվտանգությունը։
7. Ի՞նչ նոր գաղափարների շնորհիվ է հնարավոր մեծացնել հայկական աշխարհի ներուժը՝ պետության զարգացման տեսանկյունից։
8. Ի՞նչ պետք է արվի՝ պատերազմի հավանականությունը նվազագույնի հասցնելու համար։
9. Ի՞նչ պետք է արվի ներդրումների ներգրավման համար։
10. Ի՞նչ պետք է արվի թվայնացված պետության՝ որակական նոր մակարդակի հասնելու և տարածաշրջանում առաջատար լինելու համար։
11. Ի՞նչ պետք է արվի հանրային հարաբերությունների բարեփոխման, հանրային կյանքի նոր, ավելի առաջադիմական համակարգեր ունենալու համար։
Մեկ տարվա մեջ առնվազն երեք նոր խոշոր հարց ավելացել է.
12. Ինչպե՞ս ենք պայքարելու վիրուսի դեմ, ի՞նչ դասեր ենք քաղելու համավարակից
13. Ինչպե՞ս ենք խուսափելու տնտեսական աղետից
14. Ինչպե՞ս ենք չեզոքացնելու Թուրքիայի աննախադեպ ակտիվացումը, ինչպե՞ս ենք դիմակայելու թուրք-ադբեջանական ագրեսիվ գործոնին։

Այս հարցերից և ոչ մեկը գործող իշխանության օրակարգում չէ, և դրանցից որևէ մեկի պատասխանը մեկ տարվա ընթացքում տրված չէ։ Բայց իշխանության են դեռևս նույն մարդիկ։ Ինչո՞ւ. որովհետև ընդդիմադիր ուժերի օրակարգում նույնպես չկան այս հարցերը։ Հայաստանում քաղաքական կուսակցությունը հիմնականում ոչ թե քաղաքական միտքն է, այլ՝ ընդամենը կուսակցության կնիքը։ Սպասել, թե նման պայմաններում կունենանք իրավիճակին համարժեք հանրային տրամադրություններ, անլուրջ է։ Հասարակությունն էլ ապրում է իր կենցաղային օրակարգով։

Արդիականացման ռեսուրսը
Անընդունելի է՝ ջրաչափի ցուցմունք ստուգողի հոգեբանությամբ հետևել,  թե Փաշինյանի վարկանիշը որ ամսում ինչքան ընկավ։ Հայաստանում պետք է ձևավորվի փոփոխությունների գաղափարը կրողների հանրային շերտ, որն անվտանգության և առաջադիմական գաղափարների ավանգարդը կդառնա։ Այս երկու տարին բացառիկ դրական ազդեցություն ունեցավ երկրում որակյալ մարդկային ռեսուրսի հրապարակ գալու առումով։ Այսօր հայաստանյան հարթակներում գրեթե ամենօրյա ռեժիմով մի քանի տասնյակ մարդ հանդես է գալիս լուրջ առաջարկներով ու տեսակետներով՝ ցուցադրելով գիտելիքի, փորձի լուրջ մակարդակ։ Այդ մարդիկ տարբեր կուսակցություններո՞ւմ են. շատ լավ է, այդ մարդիկ որևէ կուսակցության մեջ չկա՞ն. նույնպես լավ է։ Այդ մարդիկ տարբեր սերունդների՞ց են. դա մեծ արժեք է։

Առնվազն մի քանի անգամ ավելի մեծ թվով մարդիկ չեն հրապարակայնացվում, սակայն մասնակիցն են նոր, հետաքրքիր գաղափարների քննարկման և լուծումների մշակման։ Սա իսկապես մեծ հարստություն է, որը լինելու է Հայաստանի նոր էլիտայի կորիզը։ Հենց այդ վերնախավն է մշակելու և հանրությանը ներկայացնելու երկրի մոդեռնիզացիայի հայեցակարգը, այդ վերնախավն է երկրում ձևավորելու համերաշխության և աշխատանքի մթնոլորտ, այդ մարդիկստիպված են լինելու իրենց վրա վերցնել մեկ այլ բարդ գործառույթ ևս՝ ներկայիս իշխանությունների որոշ ներկայացուցիչների ֆիզիկական անվտանգության երաշխավորումը, վենդետաների բացառումը, երբ հանրային լեգիտիմության պաշարը նրանքարդեն վերջնականապես սպառած լինեն։ Այդ վերնախավն է առաջարկելու այսօրվա իշխանության առողջ անհատներին՝ հետո միասին աշխատել, և հենց այդ վերնախավն է լինելու ներկայի և անցյալի այլընտրանքը։ 
(շարունակելի)»։ 


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:10
Հայաստանը՝ Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակում
Հայաստանը ընդգրկվել է է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում։ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը  РБК-ին հայտնել է,...
Աղբյուր` Panorama.am
13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանի տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին ...
Աղբյուր` Panorama.am
13:33
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան օրն է
Այսօր իր 84-րդ տարեդարձն է նշում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
13:24
Բողոքի ցույցերին մասնակցելուց հետո Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրացի
Վրաստանի իշխանությունները սկսել են վերջին հակակառավարական ցույցերին մասնակցած օտարերկրյա քաղաքացիներին արտաքսելու ընթացակարգերը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:15
Իսպանիայի իշխանությունները որոշել են չեղարկել «ոսկե վիզաները»
Իսպանիայի իշխանությունները որոշել են վերացնել «ոսկե վիզաները» 2025 թվականի ապրիլին։ Այս մասին է վկայում պետական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am
08:59
Հրդեհ Երևանում, այրվել է գույք, հատակ, առաստաղ
Հունվարի 4-ին, ժամը 00:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
08:52
Միքայել Ռոստոմյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա:...
Աղբյուր` Panorama.am
22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}