Թրամփը հայտարարել է, որ Օբաման ու Բայդենը «սարսափելի ժառանգություն» են թողել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախկին նախագահ Բարաք Օբաման և փոխնախագահ Ջո Բայդենը, չեն կատարել իրենց գործը՝ իրեն թողնելով «սարսափելի ժառանգություն», փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Եվ, իր խոսքով, հենց դա է եղել պատճառը, որ ինքը որոշել է մասնակցել նախագահական ընտրություններին։
«Նրանք այնպիսի վատ աշխատանք են կատարել, որ ես, դա տեսնելով, որոշել եմ կանգնել ձեր դիմաց՝ որպես նախագահ», - ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ Օբաման նախօրեին քննադատել էր Թրամփին՝ նրան մեղադրելով կորոնավիրուսից մահացությունների այդքան մեծ թվի համար: Նախկին նախագահն ասել էր, որ իր ներկայիս գործընկերը կատարվածին վերաբերվում է՝ որպես իրական շոուի:
ԱՄՆ նախագահի ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին: Ջո Բայդենը ընտրություններին մասնակցում է՝ որպես դեմոկրատների թեկնածու։ Նրա հակառակորդը Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ` հանրապետական Դոնալդ Թրամփն է:
Հարակից հրապարակումներ`
- Քոլին Փաուել․ Պատասխանատու գլխավոր հրամանատարի համար Բայդենը դասընթացների կարիք չունի
- Բայդենը պաշտոնապես հաստատվել է նախագահի դեմոկրատ թեկնածու
- Ըստ Թրամփի՝ Օբամայի վարչակազմը ամենակոռումպացվածն է եղել
- Թրամփը Օբամայի և Բայդենի համար կեղծանուն է հորինել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա