Մեկնարկում է «Օգնիր եղբորդ-Լիբանան» ծրագիրը
ՀՅԴ Հայաստանի Գերագուն մարմինը և «Երկիր» հիմնադրամը նախաձեռնում են «Օգնիր եղբորդ-Լիբանան» աջակցության ծրագիրը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։
Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո իրավիճակը Լիբանանում շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Համասփյուռքյան կյանքում անուրանալի դերակատարություն ունեցած, մայր հայրենիքի հոգսերը մշտապես կիսած Լիբանանի հայ համայնքն այսօր դժվարին ժամանակներ է ապրում: Սփյուռքի ամենակենսունակ համայնքը, Լիբանանի մեր քույրերն ու եղբայրներն այսօր ավելի քան երբևէ մեզնից յուրաքանչյուրի օգնության կարիքն ունեն։
Ստեղծված իրավիճակում համազգային համախմբումն անհրաժեշտ է։ Յուրաքանչյուրիս պարտքն է սատարել Լիբանանում ապրող մեր հայրենակիցներին՝ դիմագրավելու Լիբանանը պատուհասած ճգնաժամը։
ՀՅԴ Հայաստանի Գերագուն մարմինը և «Երկիր» հիմնադրամը նախաձեռնում են դրամահավաք, որի արդյունքում 1000 ընտանիքի համար նախատեսված մեկ ինքնաթիռ սննդամթերքը կտեղափոխվի Լիբանան։
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ներդրում ունենալ ծրագրում, խնդրում ենք փոխանցումներ կատարել Ամերիաբանկ ՓԲԸ-ում բացված հետևյալ նպատակային հաշվեհամարներին՝ իբրև փոխանցման նպատակ պարտադիր նշելով «Նվիրատվություն «ՕԳՆԻՐ ԵՂԲՈՐԴ -ԼԻԲԱՆԱՆ» ծրագրին»։
Փոխանցումներ կարող եք կատարել մինչև սեպտեմբերի 1-ը։
1570066450530200-AMD
1570066450530201-USD
INTERMEDIARY CITIBANK NA, NEW YORK
SWIFT (BIC) CITIUS33
BENEFICIARY’S BANK AMERIABANK, YEREVAN SWIFT (BIC) ARMIAM22
BENEFICIARY’S NAME - YERKIR FOUNDATION
Ցանկացած հարցի դեպքում կարող եք զանգահարել +374-93-56-85-06 հեռախոսահամարով։
Հարակից հրապարակումներ`
- Եվս 100 հոգի Բեյրութից Հայաստան է վերադարձել
- Արարատ Միրզոյանը հանդիպել է Բեյրութ մեկնած հայկական պատվիրակության անդամների հետ
- Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 171-ի
- Բեյրութի պայթյունի հետևանքով մահացել է հայ միանձնուհի Սոֆի Խոսրովյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին