«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն»-ը մարտի 20-ից սպասարկել է 1800 պացիենտ
«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն»-ը արդեն հինգ ամիս է վերապրոֆիլավորվել է, որպես նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոն: Մարտի 20-ից մինչ օրս սպասարկվել է շուրջ 1800 պացիենտ, այդ թվում 273 բուժում են ստացել վերակենդանացման բաժանմունքում և ունեցել են հիվանդության ծանր և/կամ ծայրահեղ ծանր ընթացք:
Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ընդհանուր և օպերատիվ հարցերով փոխտնօրեն Կարեն Պողոսյանն ամփոփ ներկայացրել է իրենց կենտրոնի կատարած աշխատանքը վերջին 5 ամսում.
Շուրջ 150 նոր աշխատատեղերի ստեղծում:
28.05.2020թ. գործարկվել է «Հատուկ խնամքի» բաժանմունքը, որը մինչ այժմ սպասարկել է 80 պացիենտ, որոնք բոլորը ունեցել են ինքնուրույն տեղաշարժվելու և ինքնասպասարկման խնդիր:
Վերաբացվել է նոր ինֆեկցիոն բաժանմունք:
Հիվանդանոցում ամենատարեց պացիենտը եղել է 96 տարեկան, ով առողջացմամբ դուրս է գրվել հենց հատուկ խնամքի բաժանմունքից:
Այս ընթացքում բարձր մակարդակով և անխափան բուժսպասարկում ապահովելու նպատակով կենտրոնը համալրվել է.
Նոր թթվածնային կայանով.
Հոսանքի գեներատորով.
Մահճակալային ֆոնդը ավելացվել է հասնելով 192-ի այդ թվում վերակենդանացման բաժանմունքում հասնելով 22-ի:
Ճառագայթային ախտորոշման բաժանմունքի համալրում նորագույն շարժական ռետնգեն սարքով և ռենտգենի թվայնացման սարքով։
Լաբորատոր-գործիքային ախտորոշման բաժանմունքը համալրվել է նոր սերնդի կիսաավտոմատ և ավտոմատ բիոքիմիական անալիզատորներով և այլ տարատեսակ լաբորատոր սարքավորումներով։
Ինչպես նաև կենտրոնը համալրվել է նոր թոքերի արհեստական շնչառության սարքավորումներով ,
պացիենտի համար նախատեսված մոնիթորներով և այլ սարքավորումներով:
Կատարվել է հիվանդանոցի շենքային պայմանների բարելավում, նորոգման աշխատանքներ և գույքային վերազինում:
Հարակից հրապարակումներ`
- «Նորքի» ինֆեկցիոնը վերջին 6 ամիսներին սպասարկել է շուրջ 11.000 պացիենտի
- ԱՆ-ն ամփոփում է. COVID-19-ի հետ կապված իր աշխատանքները
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա