Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 7 քաղաքացու մոտ
Արցախի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է ևս 7 քաղաքացու մոտ: Վարակակիրներից 5-ը Ստեփանակերտ քաղաքից են, նախորդ օրը հաստատված օջախի կոնտակտավորներ: 2 դեպք հայտնաբերվել է Մարտակերտ քաղաքի բնակիչների մոտ, միևնույն ընտանիքի անդամներ են, ովքեր վերադարձել են ՀՀ-ից:
Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 268 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը:
Փաստացի բուժում է ստանում 18, ընդհանուր մեկուսացված է 31 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 149 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 8522 փորձանմուշի հետազոտություն:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել
- Արցախում կորոնավիրուսի մեկ նոր դեպք է հաստատվել
- Արցախում երրորդ օրն է՝ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները