Ազգային պատկերասրահում վերաբացվում է «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը
Հայաստանի Ազգային պատկերասրահը երկար դադարից հետո վաղը վերաբացվում է: Առաջնորդվելով ՀՀ պարետի N 253 որոշմամբ՝ թանգարանի այցելուները պետք է պահպանեն հետևյալ կանոնները՝
թանգարանում այցելուները պարտադիր պետք է կրեն դիմակ և պահպանեն սոցիալական հեռավորություն: Այցելության ժամերն են 11.00-20.30։
Ազգային պատկերասրահից հայտնում են, որ վաղը վերաբացվում է «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը: Այն բաց կլինի ընդամենը 4 օր: Նախքան արտակարգ դրությունը ձեռք բերած տոմսերը ուժի մեջ են:
Հիշեցնենք, որ ցուցահանդեսը ներկայացնում է Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի 260 ստեղծագործություն (քանդակ, գրաֆիկա, խեցեղեն)՝ «Искусство Наций» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից: Այս ցուցահանդես-նախագիծն արդեն ներկայացվել է բազմաթիվ երկրներում: Հավաքածուն Ալեքսանդր Շադրինը համալրել է 15 տարիների ընթացքում, այն Դալիի ստեղծագործությունների խոշորագույն և Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից է աշխարհում:
Ցուցահանդեսը բացվել է մարտի 7-ին, պետք է գործեր մինչև ապրիլի 26-ը, սակայն համավարակով պայմանավորված պատկերասրահը փակ էր։
Հարակից հրապարակումներ`
- Վերաբացվում են թանգարաններն ու գրադարանները
- ՀԱՊ-ում բացված Դալիի ու Պիկասոյի ցուցադրությունը երկարաձգվելու է
- ՀԱՊ. «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը շաբաթական երկու օր բաց կլինի մինչև ժամը 20:00-ն
- Կնոջ աստվածացումն ու մեղքը Դալիի ու Պիկասոյի՝ Ազգային պատկերասրահում ներկայացված գործերում
- ՀԱՊ-ում կցուցադրվի Դալիի և Պիկասոյի 260 ստեղծագործություն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին