Գեղարքունիքի մարզպետարանի խնայողություններն ուղղվեցին Դդմաշենի կամրջի վերանորոգմանը
Կառավարությունն այսօրվա նիստում 12,5 միլիոն դրամ հատկացրեց Դդմաշենի կամուրջի վերանորոգման համար:
Այդ նպատակով 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյաը:
Վերջինս նշեց, որ Դդմաշենի մարզային նշանակության ճանապարհին գտնվող կամրջի մասնակի փլուզման հետևանքով նշված կամրջով երթևեկությունը դարձել է վտանգավոր:
Նախարարը հավելեց, որ կամրջի չփլուզված մասը նույնպես գտնվում է վթարային վիճակում և անհրաժեշտություն է առաջացել այն նորոգել: Նախագծով առաջարկվում է 2020 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում: Նրա խոսքով, հատկացվող 12,5 միլիոն դրամը Գեղարքունիքի մարզպետարանի խնայողություններից է և վերաբաշխումն արվում է դրա շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին