Պեսկովը նշել է, որ տարբեր երկրներ միջամտում են Բելառուսի գործերին
Կրեմլը կարծում է, որ տարբեր երկրներ ուղղակիորեն և անուղղակիորեն խառնվում են Բելառուսի գործերին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ում խոսքը փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
«Ես չեմ նշելու, թե որոնք են այդ ուժերն ու երկրները: Մենք ասում ենք, որ տեղի է ունենում անուղղակի և նույնիսկ ուղղակի միջամտություն: Մենք անհանգստացած ենք այդ կապակցությամբ»,- ասել է Պեսկովը:
ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղարը շեշտել է, որ Բելառուսը պետք է ինքնուրույն լուծի ներքին խնդիրները ՝ առանց արտաքին ազդեցության:
Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ: Հանրապետությունում ընտրատեղամասերի փակվելուց հետո սկսվել են զանգվածային բողոքի ակցիաներ՝ արդյունքների կեղծման դեմ: Բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանները և ներքին զորքերը ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:
Հարակից հրապարակումներ`
- Լիտվան շուտով կհայտարարի բելառուսական իշխանությունների դեմ պատժամիջոցների մասին
- ԵՄ-ն 53 միլիոն եվրո կհատկացնի՝ բելառուս ժողովրդին օգնելու համար
- Լուկաշենկոն Պուտինին խնդրել է հորդորել Մերկելին՝ չխառնվել Բելառուսի գործերին
- ԵՄ առաջնորդները սկսել են Բելառուսի հարցով արտակարգ գագաթնաժողովը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան