Ջերմուկցիները ավտոերթով գալիս են Երևան՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու
Մեկնարկել է Ամուլսարի պահապանների երթը դեպի Երևան։ Այս պահին տասնյակ ջերմուկցիներ ավտոերթով գալիս են մայրաքաղաք՝ հնչեցնելու իրենց բողոքի ձայնը։
«Գալիս ենք Երևան՝ մեր պահանջները ներկայացնելու և մեր ձայնը լսելի դարձնելու՝ պատասխանատու որոշում ընդունողների համար։ Ժողովուրդ ջան, թե կարող եք, միացեք»,- ասում են ավտոերթի մասնակիցները։
Նրանք նախատեսում են ժամը 16.00-ին լինել մայրաքաղաքում։
Նշենք, որ Ամուլսարի պահնորդները հանրապետության տարբեր կողմերից միանալու են ջերմուկցիներին։
Նրանք ֆեյսբուքյան հայտարարություն են տարածել՝ նշելով, որ հավաքները լինելու են Օպերայի և ֆիլհարմոնիայի շենքի մոտ, Արամ Խաչատրյանի արձանի դիմաց։
«Եկե՛ք ձեր պատրաստած պաստառներով, #saveAmulsar ուղերձը կրող շապիկներով։ Այլևս ծիծաղելի է, որ հեղափոխություն ապրած երկրի կենտրոնում մարդիկ իրենց ոտնահարված իրավունքների, շրջակա միջավայրի և տնտեսական անկախության պահպանման համար ստիպված են օր ու գիշեր լինել դրսում և ֆիզիկապես պատնեշ հանդիսանալ Ամուլսարի շահագործման սպառնալիքի համար»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան