Թուրքիայում սպանվել է ադրբեջանցի քրեական հեղինակություն
Թուրքական Անթալիայի ռեստորաններից մեկում սպանվել է ադրբեջանի քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովը՝ Լոտու Գուլի կեղծանվամբ։ Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Բաքվի իրավապահ համակարգում աղբյուրին։
Նշվում է, որ մաֆիայի ղեկավարին ատրճանակից կրակել է մի տղամարդ, որը նրա հետ նույն սեղանին նստած ընթերելիս է եղել։ Սալիֆովը գլխից է վնասվածք ստացել, հոսպիտալացվել է, սակայն նրա կյանքը չի հաջողվել փրկել։
Ըստ աղբյուրի, մարդասպանը դիմել է փախուստի, ավելի ուշ նրան ձերբակալել են Դենիզլի քաղաք տանող մայրուղու վրա:
Գազետա.ռու-ն գրում է, որ նախնական տեղեկատվության համաձայն, ձերբակալվածը նույնպես քրեական աշխարհի ներկայացուցիչ է Խան Ահմեդլինսկիյ մականունով, որը Գուլիի մերձակա շրջապատից է։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա