Մարուքյան.Կորոնավիրուսի դեմ պայքարի հանգամանքները քննող հանձնաժողովը կբացահայտի պատասխանատուների թերացումները
«Մենք կորոնավիրուսի դեմ պայքարի հանգամանքները քննող հանձնաժողովում կբացահայտենք թույլ տրված խախտումները, հանձնաժողովը խորհրդարանին կտա եզրակացություն, ինչի արդյունքում էլ կլինեն պատասխանատուների անունները, թե ովքեր պետք է հրաժարական տան»,-այս մասին #bRightTalk ձևաչափի ութերորդ մասի շրջանակում հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Այս մասին հայտնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից։
«Մենք այս ընթացքում մշտապես հանդես ենք եկել առաջարկներով, որոնք միտված են եղել համավարակի դեմ պայքարն արդյունավետ տանելուն։ Մենք նայում էինք միջազգային փորձը, առաջարկեցինք դադարեցնել Իտալիայի հետ չվերթները, փակել Իրանի հետ սահմանը, բայց չէր արվում, երկու շաբաթ ձգվեց, քարոզարշավ էր, որի արդյունքում առաջին վարակը մտավ Հայաստան։ Վրաստանը գնաց ավելի հետաքրքիր ճանապարհով, սկզբում փակեց, հետո էլ բացեց ու հիմա շատ լավ վիճակ է էնտեղ։ Այդ ընթացքում մենք մտապես առաջրկներ էինք անում, մեկն անում էին մեկը՝ ոչ, երկու շաբաթ հետո էին անում, որն արդեն անիմաստ էր։ Այդ պահին շատ ուժեր ուղղակի լռություն էին պահպանում, երբ մենք քննադատում էինք իշխանությանը, թեժ վեճերի մեջ էինք, որի կուլմինացիան եղավ իշխանության ներկայացուցիչների կողմից խուլիգանական հաձակումը իմ նկատմամբ և մեր նկատմամբ։ Հետո այն ուժերը, որոնք սկսեցին այդ նույն բաներն ասել, չդատապարտեցին մեր նկատմամբ կատարված բռնությունը, և դրա փոխարեն բոլոր մեր տեքստերը հավաքեցին, դա ասեցին և դրան ավելացրեցին, որ վարչապետը պետք է հրաժարական տա, կառավարությունը պետք է փոխվի։ Այդ ժամանակ մեզ հարցնում էին դուք այդ ամենը ասել եք, հիմա չե՞ք պահանջում, որ վարչապետը հրաժարական տա։
Այն գործիչներն, ովքեր քաղաքական և ընդդիմադիր գործունեության փորձ ունեն նրանք կհասկանան, որ, երբ դնում ես մի պահանջ, որը անիրագործելի է և չկա հանրային աուռա, հանրային պահանջ դու անում ես ֆալշ ստարտ։ Դու սկսում ես մի ինչ որ բան, որի ժամանակը չի, և իսկզբանե մեռելածին է քո պահանջը, և դու արդեն պարտված ես։
Մենք ինչ ենք ասում, մենք ասում ենք, որ կստեղծենք քննիչ հանձնաժողով, կուսումնասիրենք թույլ տված խախտումները, որի արդյունքում հանձնաժողովը խորհրդարանին եզրակացություն կտա և կլինեն պատասխանատուների անունները, թե ովքեր պետք է հրաժարական տան»,- իր խոսքում նշել է նա։