Արսեն Թորոսյանը Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնն է ուզում
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում ներկայացնելով «ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման հարցը, հայտնեց, որ դրամաշնորհի գումարը կազմում է երկու միլիոն դոլար և դրանով նախատեսվում է ձեռք կբերել COVID-19-ի դեմ պայքարի միջոցներ:
Նախարարը նկատեց, որ այն Ասիական զարգացման բանկի առաջին օգնությունը չէ և մինչ այդ էլ բազմակողմանի օգնություն է ստացվել, այդ թվում՝ երկու շարժական, թվային ռենտգեն սարքավորում, ուլտրաձայնային ախտորոշման սարքեր, լաբորատոր, արյան, բիոքիմիական անալիզատորներ և անհատական պաշտպանական միջոցներ: Թորոսյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության և օժանդակության համար:
Մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցը զեկուցելու համար խոսքի իրավունքը սխալմամբ տվեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին:
Վարչապետն ուղղեց իր սխալը և հարցրեց Թորոսյանին. «Բայց կուզեիք, չէ՞, պարո՛ն Թորոսյան, ֆինանսների նախարար լինեիք, Առողջապահության նախարարությանը մի քիչ շատ փող տայիք»,- կատակեց վարչապետը:
«Ինձ թվում է երրորդ անգամ, որ շփոթվեք, ուրմեն մի բան պետք է անենք»,- նկատեց Արսեն Թորոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա