Արթուր Ասոյանը համաձայն չէ Արսեն Թորոսյանի հետ, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ Արթուր Ասոյանի հետ
«Վանաձորի տեքստիլի երկու ֆաբրիկաներից մեկում 200 նմուշից 50-ը դրական է եղել, դա նշանակում է, որ այդ ֆաբրիկաներում պարզապես կանոնները ընդհանրապես չեն պահպանվում»,- կառավարության նիստում հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Վերջինս նաև նկատեց, որ Լոռու մարզի տարբեր տնտեսվարողների մոտ կատարված թեստավորման արդյունքներով վարակակիրներ չեն հատնաբերվել՝ բացառությանբ այդ երկու տեքստիլ ֆաբրիկաների:
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը չհամաձայնեց առողջապահության նախարարի հետ՝ հայտնելով, որ տնտեսվարողների մոտ սահմանված բոլոր կանոնները պահպանվում են և ենթադրեց, որ տեքստիլ արդյունաբերության ոլորտում հայտնաբերված վարակակիրները դրսից են այն բերել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին չհամաձայնեց Արթուր Ասոյանի հետ՝ նկատելով, որ եթե բոլորի մոտ ստուգում են և զրոյական վիկճակ է, իսկ նրանց մոտ 50, հետևաբար օջախը ֆաբրիկաներում է:
«Եթե ուրիշ տեղերից բերած լինեին, ապա ուրիշ տեղերում պետք է լիներ 200, իսկ իրենց մոտ՝ 50: Ես հիշեցի լեգենդար ՊԱԶ մակնիշի ավտոբուսը, որի մեջ աշխատանքի գնալուց և գալուց սահմանվածից կրկնակի, եռակի ավել մարդիկ էին նստում»,- հայտարարեց վարչապետը:
Իր պնդումը փաստարկելու համար Արթուր Ասոյանը բերեց վիճակագրական տվյալներ, ըստ որոնց՝ հունիսի առաջին 15 օրը տնտեսվարողների մոտ արձանագրվել էր 18.3 տոկոս խախտումներ, հուլիսի նույն ժամանակահատվածում արձանագրվել է 5.1 տոկոս, իսկ օգոստոսին՝ 3.6 տոկոս: Վերջինս կրկին պնդեց, որ շատ տնտեսվարողներ բարեխիղճ են, իսկ խնդիրը քաղաքացիների անձնական պատասխանատվության մեջ է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա