Քոլին Փաուել․ Պատասխանատու գլխավոր հրամանատարի համար Բայդենը դասընթացների կարիք չունի
ԱՄՆ-ի առաջին տիկինը դառնալու հնարավորություն ունեցող Ջիլ Բայդենը` նախագահական թեկնածու Ջո Բայդենի կինը Դեմոկրատական կուսակցության հեռավար համագումարի ժամանակ խոսեց այն մասին, թե ինչպես է իրենց հաջողվել կառուցել Բայդենի փլուզված ընտանիքը երկրորդ անգամ:
«Նույն կերպ են ժողովուրդները վերակառուցում իրենց հայրենիքը»,- ասաց Ջիլ Բայդենը:
Բայդենին իրենց աջակցությունն են հայտնում հանրապետական նշանավոր դեմքեր, ինչպես օրինակ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը, ում խոսքերով, Բայդենը կարող է դառնալ պատասխանատու գլխավոր հրամանատար:
«Բայդենը դրա համար դասընթացներ անցնելու կարիք չունի»,- ասաց Փաուելը:
Դեմոկրատները երեքշաբթի օրը նաև կենտրոնացան երկիրը մասնատելու ունակ մեկ այլ խնդրի վրա: Ինչպես նախկին նախագահ Բիլ Քլինթընն ասաց, ևս չորս տարի կառավարելու դեպքում Թրամփը է՛լ ավելի կխորացնի հակասությունները, մյուսներին մեղադրելու քաղաքականությունը և իր մեղքերը չընդունելու փորձառությունը: Քլինթընի խոսքերով, Բայդենը, դրան հակառակ, կկառուցի ու կվերակառուցի:
Ինչպես Վանդերբիլթի համալսարանից Վանեսա Բիսլին է ասում, այս համագումարը պատմության մեջ կմնա «առցանց համագումար» անվամբ:
«Դա այն է, ինչի միջով այսօր անցնում ենք բոլորս»,- ասում է նա, նկատի ունենալով հեռավար ուսումն ու աշխատանքը:
Իսկ չորեքշաբթի օրը Դեմոկրատական կուսակցության համագումարում կենտրոնական խոսքը տրվելու է Կալիֆորնիան ներկայացնող սենատոր Քամալա Հարիսին, որը Բայդենի ընտրվելու դեպքում, զբաղեցնելու է երկրի փոխնախագահի պաշտոնը: Պաշտոն, որն առաջին անգամ կզբաղեցնի սևամորթ և հարավասիական ծագմամբ կին թեկնածուն: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան