Մենք գիտենք, որ 100 նոր դեպքից 2-3 մահվան պարտադիր դեպք ենք ունենալու. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ նախորդ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 263 նոր դեպք և կատարվել է 1993 թեստավորում: Նրա խոսքով, իրավիճակի կայունացում է արձանագրվել և դեռևս բուժօգնության կազմակերպման մասով թեթև և կառավարելի վիճակ է:
«Հաշվի առնելով տնտեսական ակտիվությունը և ազգաբնակչության շարժունակությունը, այդ թվում նաև Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվը, ես կարծում եմ, որ շատ դժվար է լինելու մեր օրական արձանագրվող այսքան դեպքերից ավելի ցածր դեպքեր ունենալը»,- հայտնեց առողջապահության նախարարը և նկատեց, որ դժվար թե կարողանան արձանագրել կտրուկ անկումներ, սակայն նման կառավարելիության վիկճակը պահելու համար գոնե դրված կանոնները և դեռ առկա սահմանափակումները պետք է պահպանվեն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ կայունություն ասվածը հարաբերական է և այն կարող է ցանկացած պահի դառնալ անկայուն: Ըստ նրա, վարակման դեպքերը հուլիսի համեմատ կրկնակի նվազել են և եթե համարժեք չարձագանքվի, ապա կարող ենք վերադառնալ հուլիսի վիճակագրությանը:
«Մենք գիտենք, որ 100 նոր դեպքից 2-3 մահվան պարտադիր դեպք ենք ունենալու»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ այն հայաստանյան խնդիր չէ, այլ ամբողջ աշխարհում է այդպես:
Վարչապետը համոզված է, որ քաղաքացիները պետք է ջանք գործադրեն, որ չվարակվեն կորոնավիրուսով և այդ նպատակով նաև վարչական լծակներ պետք է գործադրվեն ոստիկանության կողմից: Նրա խոսքով, անհատական պատասխանատվությունը կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է: Նկատելով, որ զգոնությունը պահանջվածից մի փորք թուլացվել է՝ վարչապետը կոչ արեց քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային կանոնները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա