Քաղաքական 14:24 20/08/2020 Հայաստան

Կարեն Քոչարյան. Փաշինյանն ամենամեծ խանդով հենց Վանեցյանին է վերաբերվում

«Ներքաղաքական զրագացումներում ձևավորվում են ընդդիմադիր բևեռներ, որոնք այս կամ այն կերպ արդեն զգացնել են տալիս»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Նրա կարծիքով,  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ամենավտանգավորը չէ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար. «Կարծես թե իշխանությունն իր տրամադրություններն արտահայտում է  գործողություններով։ Սերժ Սարգսյանի երեկվա ասուլիսի նկատմամբ որևէ այդպես մեծ արձագանք չեղավ, այդ թվում նաև պրոիշխանական մեդիաների, բլոգերների, ներկայացուցիչների կողմից։ Կարծես հանգիստ անցավ, ի տարբերություն, օրինակ, Արթուր Վանեցյանի՝ Ղարաբաղ գնալուն։  «Հայրենիք» կուսակցությունը գնաց Արցախ, միանգամից բոլոլա դարձավ իշխանության մոտ։
Կարծես թե այսօր  Փաշինյանն ամենաշատը ռեակցիա է տալիս հենց Արթուր Վանեցյանի գործողություններին»։

Նա հիշեցրեց, որ ընդամենը մի քանի օր առաջ  ինչ-որ գործ էին փորձում հարուցել, որ ինչ-որ 50 տարեկան մարդու է ընդունել աշխատանքի, որը խախտում է, տեսան չի ստացվում, այլ գործ սկսեցին, էլի չստացվեց։

«Հետո Արցախի նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունը, որն, իհարկե, խայտառակություն էր։ Ես չեմ հավատում, որ իրեն հարգող որևէ քաղաքական գործիչ կանի նման արտահայտություն, ինչն արել էր Արցախի նախագահի մամուլի խոսնակը` փաստացի Արցախի նախագահի անունից։ Պետք չէր այդպես։ Մանկապարտեզի տեքստ էր։ Պարզապես մանկական սխալ էր։ Սա պետք է դաս լինի այն մարդկանց համար, նաև մեր իշխանության երիտասարդներից շատերի, լինել պատգամավոր կամ որևէ կուսակցության անդամ, դեռ չի նշանակում, որ դու քաղաքական գործիչ ես, առավել ևս չի նշանակում, որ դու պետական գործիչ ես։ Չեն կարողանում դառնալ քաղաքական ու պետական գործիչ մեր այսօրվա քաղաքական դաշտում գործողները։ Սա վերաբերում է  նաև ընդդիմադիրներին։ Չեն կարողանում, չեն ուզում, արագ են գայթակղվում տարբեր բաներով՝ մեկը փառքով, մեկը մեքենայով, որը տրամադրում են, մեկը բազկաթոռով, որը դրված է սեղանի շուրջ ու կտրվում իրականությունից, այդ թվում նաև չեն հասկանում, թե ինչ պետք է խոսել հանրային հարթակներում հանրության հետ»,- ասաց քաղտեխնոլոգը։

Կ. Քոչարյանի խոսքով, Արցախի նախագահի խոսնակը սկզբում մի բան գրեց, հետո փոխեց, պարզ էր, որ այստեղից ճնշումների հետևանքով էր։

Այնուհետև նա հարցադրում արեց, թե ինչո՞ւ էր ընդունելի Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը բոլորի համար, նաև այս իշխանությունների։

«Որովհետև 2008 թվականի մարտի 1-ից հետո  շատ ընդդիմադիրներ Հայաստանից փախել են հենց Արցախ։ Բնականաբար, Բակո Սահակյանն այդ մասին իմացել է։ Էլ չեմ ասում պաշտոնական ընդունելությունները այն ժամանակվա բոլոր ընդդիմադիր ուժերին»,- պատասխանեց նա։ 

Ինչ վերաբերում է  բևեռներին, Կ.Քոչարյանն ասաց, որ ներքին քաղաքական դաշտում երեք բևեռներ են ընդգծում։

«Հիմա Հայաստանի քաղաքական դաշտում սկսվում է  մի շրջան, որը մեր հասարակությունը հաճախակի է տեսնում,  երբ իշխանության թևերն իրար հետ շատ ավելի դաժան են պայքարում, ընդդիմության թևերն իրար մեջ, քան իշխանություն-ընդդիմություն։ Իշխանության թևում սկսվել է պայքար իշխանության ձևավորման զտման երկրորդ էտապի համար, ընդդիմության մեջ էլ իրենց պայքարն է գնում, թե ով է լինելու լիդեր։ Այստեղ գոնե հանրային հարթակներում երեքն են ընդգծվում՝ Արթուր Վանեցյան, Սերժ Սարգսյան և Ռոբերտ Քոչարյան։ Երեքն իրար հետ չեն, առայժմ երեքն էլ առանձին են։ Միգուցե հանրությանը ասեն, որ իրենք գնում են կոնսենսուս -1-ով, սակայն դա չի լինելու, որովհետև այնտեղ կան թե ամբիցիաներ, թե նաև զգուշություն։ Այս պարագայում, կարծում եմ, որ այս իշխանությունը երևի ամենից շատ չի ուզում տեսնել ընդդիմության լիդերի դերում հենց Վանեցյանին, քանի որ թե Քոչարյանը, թե Սարգսյանը թեև ունեն ռեսուրսներ՝ գեոքաղաքական, ֆինանսական, մարդկային, բայց, այնուամենայնիվ, ընկալվում են որպես նախկին, մերժված, հասարակությունը հոգնել է տեսնել նույն դեմքերը։

Իշխանությունն  ինչքան էլ փորձի ասել, որ Վանեցյանը կապ ունի հների հետ, բայց նրան ԱԱԾ տնօրեն է նշանակել ոչ Քոչարյանը, ոչ Սարգսյանը, այլ Փաշինյանը։ Ում կալանավորել էր Արթուր Վանեցյանը, այս իշխանությունն ազատ է արձակել։ Այս առումով էլ հնարավոր չէ մեղադրել Վանեցյանին, որ աշխատում էր  հների հետ։ Այսպես որ ասենք, այս իշխանություններն են ավելի շատ աշխատում հների հետ, քան Արթուր Վանեցյանը։ Դրա համար, ամեն դեպքում, ամենամեծ խանդով հենց Վանեցյանին է վերաբերվում Փաշինյանը»,- ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ 

Նա նշեց, որ այսօր այնպես չէ, որ  այսօրվա իշխանությունն ինչ անում է, հասարակությունը  երկու ձեռքով ծափ է տալիս, ինչպես 2018-ին էր.  «Անցել է 2 տարի, շատ բան է փոխվել թե աշխարհում, թե Հայաստանում, թե հասարակության վերաբերմունքն այս իշխանություններին ամեն ինչի հետ կապված»։

Հարցին՝ նոր հեղափոխության հեռանակար  կարո՞ղ է լինել, քաղտեխնոլոգն ասաց. «Քաղաքականության մեջ բացառելը սխալ է, բայց ես գրեթե բացառում եմ։ Իհարկե, եթե փոփոխություն լինի, կլինի անպայման զանգվածային բողոքներից, բայց ինչ կատարվեց 2018-ին, կարծում եմ, մոտակա տարիներին չի լինելու։ Այլ ձև է լինելու, ոչ փողոցում։ Կամ լինելու է հերթական ընտրությունների տեսքով փոփոխություն կամ 1998 թվականի  նման փոփոխություն։ Այսինքն լինելու է ներքին շրջադարձ, պալատական, ինչպես ասում են՝  Լևոն Տեր-Պետրոսյանը պալատական հեղաշրջման հետևանքով հրաժարական տվեց»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}