Եթե ինքը վարչապետ եղավ, իմ որդին չի ծառայելու․ Բողոքող քաղաքացի
Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը, ով ուզում է գնալ ՌԴ, պատմեց, որ երկու մարդ կա, ովքեր օգնում են մարդկանց Հայաստանից գնալ Ռուսաստան։
«Երկու մարդ կա. մեկը Քրիստն է, երկրորդի անունը չգիտեմ։ Քրիստն ասում է՝ ես եմ ասողը, Փաշինյանի մարդն եմ։ Ուզում եմ իջնի ու պատասխանի՝ ի՞նչ հիմքի վրա է Քրիստը մարդ ուղարկում։
Երկրորդ՝ 350 դոլարով մարդ է ուղարկում Ռուսաստան՝ Վրաստանով»,- լրագրողներին պատմեց բողոքող քաղաքացին։
Նրա խոսքով, երբ հետաքրքրվել է, թե ինչպես են մարդկանց ուղարկում, սպառնացել են իրեն՝ «զիբիլի ամանը կգցենք քեզ»։
Քաղաքացին ասաց, որ հաղորդում է ներկայացրել, սակայն ոստիկանները չեն արձագանքել։
«Այդ Քրիստը ասում է՝ երբ օրգանը, միլիցիան կգա, կտեսնենք՝ ինձ են տանելու, թե քեզ։ Գործեր է անում դեսպանատան հետ, այսպես՝ դեսպանատուն-կառավարություն, իրար հետ գործարք են անում։
Խիղճը որտե՞ղ է դրել վարչապետը։ Եթե այն ժամանակ Քոչարյանը վատ էր եղել, բայց վարչապետի քայլերը այս հիվանդության շրջանում շատ սարսափելի են։ Մենք շատ հիասթափված ենք իրենցից։ Տղաս Հայաստանի քաղաքացի է։ 2021 թվականի կամիսիա է անցնելու, եթե ինքը վարչապետ եղավ, իմ որդին չի ծառայելու, ինքը կտեսնի»,- ասաց վրդովված քաղաքացին։
Հիշեցնենք, որ Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիները, կամ այն հայերը, որոնք ցանկանում են գնալ ՌԴ, համավարակով պայմանավորված սահմանափակ չվերթների պատճառով չեն կարողանում տոմս ձեռք բերել։ Նրանք արդեն մի քանի անգամ ակցիաներ են կազմակեպել ՀՀ-ում ՌԴ դեսպանության, կառավարության դիմաց, աջակցություն են խնդրում՝ կազմակերպել ուղիղ չվերթներ՝ Ռուսաստան գնալու համար կամ բանակցել Վրաստանի հետ, որպեսզի թույլ տա իր սահմանով գնալ ՌԴ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան