5 երեխա նախնական սուր էկզոգեն թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Մոտ 1 ժամ առաջ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 5 երեխաներ՝ նախնական սուր էկզոգեն թունավորում ախտորոշմամբ։ Հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը հայտնում է, որ ներկա պահին երեխաները գտնվում են հետազոտման փուլում, երեխաների վիճակն, այս պահի դրությամբ, գնահատվում է միջին ծանրության։
Երեխաները գտնվում են համալսարանական հիվանդանոցի պրոֆեսորների և մասնագետների հսկողության ներքո, դեպքի հետ կապված բոլոր հարցերը համակարգում է ԵՊԲՀ կլինիկական հարցերով պրոռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մինասյանը։