Կորոնավիրուսային պատվաստանյութը արգելված է հղի կանանց
Կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը արգելվում է ներարկել հղի և կրծքով կերակրող կանանց: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»- ն՝ ներկայացնելով կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի օգտագործման ցուցումները։
«Հակացուցումներ. հղիությունը և կրծքով կերակրման ժամանակահատվածու չի կարելի պատվաստանյութ ընդունել», - ասվում է փաստաթղթում:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարությունը գրանցել էր աշխարհում առաջին պատվաստանյութը ՝ «Sputnik V», որը կոչված է COVID-19-ի կանխարգելման համար: Այն մշակվել է Գամալեայի անվան հետազոտական կենտրոնի կողմից։
Պատվաստանյութը ստեղծող կենտրոնի պրոֆեսոր Անատոլիյ Ալտշեյնը հայտնել էր, որ պատվաստանյութ ընդունել չի կարելի նաև բարձր ջերմության դեպքում.
«Եթե մարդը դեղերի հանդեպ ունի ալերգիկ ռեակցիա, ապա ևս պետք է խուսափի ներարկումից»։
Հարակից հրապարակումներ`
- 800 հազար մարդ առաջինը կստանան COVID-19-ի պատվաստանյութը Լատվիայում
- Չինաստանը գնահատել է COVID-19-ի դեմ առաջին՝ ռուսական պատվաստանյութը
- ՌԴ-ն սկսել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման երկրորդ փուլը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին