Չինաստանը գնահատել է COVID-19-ի դեմ առաջին՝ ռուսական պատվաստանյութը
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ԱՆ համաճարակի դեմ պայքարի հատուկ հանձնաժողովի ղեկավար Ժոնգ Նանսանը բարձր է գնահատել կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի պատվաստանյութը՝ նշելով, որ մեծ ձեռքբերում է ունենալ արդեն գրանցված պատվաստանյութ: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով Չինաստանում Ռուսաստանի դեսպանատան հայտարարությանը:
Բացի այդ, համաճարակաբանը շնորհավորել է Ռուսաստանին՝ պատվաստանյութի պետական գրանցման կարգը ավարտելու կապակցությամբ:
Նա նաև նշել է, որ վստահ է պատվաստանյութի անվտանգության մեջ, հույս է հայտնել, որ դրա կլինիկական փորձարկումները հաջող ավարտ կունենան։
Հավելենք, որ Ռուսաստանն առաջինն է աշխարհում, որ գրանցել է COVID-19-ի դեմ պատվաստանյութը։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ն սկսել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման երկրորդ փուլը
- Ռուսաստանում սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին