Հասարակություն 15:25 20/08/2020 Հայաստան

Ինչ անել ու չանել նախադպրոցական հաստատություններում

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների և կանոնների վերաբերյալ» որոշման մեջ ներկայացված են կանոններ կորոնավիրուսային հիվանդության պայմաններում նախադպրոցական կրթության հաստատությունների գործունեության համար։

Ըստ այդ կանոնների՝

Առողջ և անվտանգ պայմաններ ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության տնօրենը։ Տնօրենի կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության վարակի հսկողության պատասխանատու։ Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց։

Պետք է բացառել մարդկային կուտակում ենթադրող միջոցառումների, այդ թվում՝ անցանց հավաքների ու ժողովների անցկացումը, բացառել նախադպրոցական կրթական հաստատության շենքին հարակից տարածքներում մարդկանց կուտակումները:

Հաստատություն հաճախող սաների ընդունումը և ճանապարհումն իրականացվում է հերթի կառավարմամբ (օրինակ՝ կարող են սահմանվել երեխաների՝ նախակրթարան գալու և գնալու ժամային միջակայքեր)՝ պահպանելով մարդկանց միջև 1.5-2 մետր սոցիալական հեռավորություն:
Առաջին անգամ հաստատություն ներկայանալիս՝ ծնողների (խնամակալների) կողմից ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) լաբորատոր ախտորոշման «բացասական արդյունքը» փաստող տեղեկանք, եթե՝
ա. ծնողների (խնամակալների) շրջանում նախկինում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն
բ. ծնողները (խնամակալները) շփում են ունեցել COVID-19 հիվանդությամբ հաստատված դեպքերի հետ և գտնվել են ինքնամեկւսացման մեջ:
Տեղեկանքի վաղեմությունը չպետք է գերազանցի 7 օրը:

Աշխատանքային որոշակի դադար ունենալու դեպքում՝ նախադպրոցական կրթական հաստատությունները վերաբացելուց 1 օր առաջ, իսկ այնուհետև՝ յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտից հետո իրականացվում են ընդհանուր մաքրման և ախտահանման աշխատանքներ հաստատության ամբողջ տարածքում, ներառյալ, այդպիսին լինելու դեպքում, բակային տարածքի խաղահրապարակը և գույքը՝ կիրառելով առնվազն 70% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութեր:
Ննջասենյակներում կամ քնելու համար առանձնացված տարածքներում ախտահանումն իրականացվում է քնելուց առաջ, խաղասենյակներում կամ խմբասենյակներում՝ քնի ժամի ընթացքում։ Ճաշելուց հետո տարածքը ախտահանվում է, այդ թվում՝ սեղանները, բռնակները, ծորակները և այն ամենն, ինչին երեխաները կարող են ձեռք տալ։

Նախադպրոցական կրթական հաստատություններում իրականացվում է տարածքների (խմբասենյակ, ճաշասենյակ, ննջասենյակ, սանհանգույց և այլն) օդափոխում 2 ժամը մեկ։ Մուտքի մոտ ապահովվում են առնվազն 70% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութերով տարաներ՝ յուրաքանչյուր մտնող անձի ձեռքերի պարտադիր ախտահանման համար:

Հաստատության մուտքի մոտ, սանհանգույցներում և հաստատության տարածքում տեղադրվում են փակվող աղբամաններ՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաները նետելու համար:

Ժամանակավորապես առօրյա գործածությունից դուրս են բերվում այն խաղալիքները, իրերը և մարզագույքը, որոնց ամենօրյա ախտահանում հնարավոր չէ իրականացնել։ Խաղալիքները հավաքվում են առանձին տարաներում, և նախքան հետագա օգտագործումը դրանք պարտադիր ախտահանվում են:

Աշխատողները ջերմաչափվում են օրական առնվազն 2 անգամ հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով, մեկը՝ աշխատանքի ներկայանալիս` նախքան կրթական հաստատություն մուտք գործելը: Ջերմություն ունենալու դեպքում աշխատողներին չի թույլատրվում մուտք գործել հաստատություն՝ այդ մասին անհապաղ տեղեկացնելով ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ` զանգահարելով 8003 համարով:

Նախակրթարանի ողջ անձնակազմն աշխատանքային և ընդմիջման ժամերին ապահովվում է դիմակներով՝ դրանք 3-4 ժամը մեկ փոխելու հնարավորությամբ:

Նախակրթական հաստատությունում երեխաների խնամքի և կրթության գործընթացը կազմակերպվելու է առավելագույնը 12 հոգանոց խմբերով, իրականացվելու է երեխաների ջերմաչափում և զննում հեռավար կամ անհատական օգտագործման (ծնողի կողմից բերված) ջերմաչափով օրական առնվազն 2 անգամ՝ մեկը նախքան կրթական հաստատություն մուտք գործելը, մյուսը՝ քնից հետո՝ կատարելով համապատասխան գրանցումներ գրանցամատյանում: Ջերմող երեխաներին չի թույլատրվում մուտք գործել հաստատություն, և այդ մասին անմիջապես տեղեկացվում է Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 հեռախոսահամարով:

Պարապմունքների, սննդի և քնի ժամանակ երեխաների միջև ապահովել 1.5 մետր սոցիալական հեռավորություն։ Անհրաժեշտ է ժամանակավորապես դադարեցնել երեխաների միջև սերտ շփումներ ենթադրող խաղերը՝ դրանք փոխարինելով այլ զբաղմունքներով։  Անհրաժեշտ է ֆիզիկական կուլտուրայի և մարմնամարզական բնույթի պարապմունքները կազմակերպել բացօթյա տարածքում, իսկ անհնարինության դեպքում՝ օդափոխվող և բավարար տարածք ունեցող դահլիճում/սենյակում՝ ապահովելու հնարավորնս անշփում դասապրոցես: Անհրաժեշտ է ժամանակավորապես չեղարկել կամ հետաձգել նախադպրոցական կրթության ծրագրերի շրջանակներում նախատեսված խմբային միջոցառումները (օրինակ՝ հանդեսներ, տոնական միջոցառումներ, ծննդյան տարեդարձներ և այլն): Անհրաժեշտ է երեխաների համար ապահովել ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով: Սանհանգույց երեխաները հաճախում են մեկական: Ապահովվում է ձեռքերի հաճախակի լվացում: Ապահովվում է, որպեսզի յուրաքանչյուր երեխա շարունակաբար քնի նույն անկողնում։ Անկողնային սպիտակեղենը ամեն օր պարտադիր լվացվում և փոխվում է։

Հնարավորության դեպքում երեխաները բերում են սնունդը տնից՝ առանձնացված տարաների մեջ։ Նպատակահարմար է մեկանգամյա օգտագործման սպասքի կիրառումը։ Բազմակի օգտագործման սպասքի կիրառումը հնարավոր է բացառապես պարտադիր ախտահանման պայմանով:  Միաժամանակ օգտագործվող սպասքի և պարագաների քանակը պետք է բավարարի երեխաների սննդի կազմակերպման ողջ պահանջարկը: Չի թույլատրվում օգտագործել ճաքերով, վնասված եզրերով, դեֆորմացված, վնասված էմալով սպասք: Ժամանակակից սպասք լվացող մեքենաների առկայության պարագայում սպասքի մեքենայացված լվացումն իրականացվում է դրանց շահագործման հրահանգին համապատասխան՝ կիրառելով սպասքի և սեղանի պարագաների ախտահանում ապահովող մշակման ռեժիմներ 65°C-ից ոչ ցածր ջերմաստիճանում 90 րոպե տևողությամբ: Սպասքի՝ ձեռքով լվացման համար նախատեսվում են առանձին ավազաններ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}