Հանդիպել են Արցախի նախագահն ու ՀՅԴ Բյուրոյի նախագահը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանին: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Դաշնակցության կատարած հետևողական աշխատանքը համահայկական խնդիրների լուծման գործում՝ հատկապես ընդգծելով Արցախի անկախության կերտման դժվարին ճանապարհին և հետագա ձեռքբերումներում կառույցի ներդրած զգալի ավանդի մասին:
Արցախի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են լիբանանահայությանն աջակցելուն, անհրաժեշտության պարագայում՝ նրանց հայրենադարձության կազմակերպմանը, ինչպես նաև Հայրենիքի անվտանգային համակարգին ու արտաքին մարտահրավերներին վերաբերող մի շարք առանցքային հարցեր:
Արմեն Ռուստամյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել նաև անցած տարի Ստեփանակերտում անցկացված «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ընդունած հռչակագրի դրույթները: Արայիկ Հարությունյանը հավաստիացրել է, որ հետևողական է լինելու ազգային ու պետական շահերի համատեքստում դրանց կյանքի կոչման գործում:
Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան