
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան էներգետիկորեն անկախ կդառնա այլ երկրներից
Թուրքիայի կողմից Սև ծովում գազի հանքավայրի հայտնաբերումը թույլ կտա, որպեսզի երկիրը էներգետիկորեն անկախ լինի այլ պետություններից,- ասել է ֆինանսների նախարար Բերատ Ալբայրակը։
Խոսքը փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
«Մենք ականատես ենք մի իրադրության, որը կփոխի մեր երկրի պատմությունը, մենք ուրախ և հպարտ ենք դրանով: Այսօր մենք ձեռնարկեցինք մի քայլ, որը կփրկի մեզ՝ երրորդ երկրներից ստացվող էներգիայի կախվածությունից », - ասել է Ալբայրակը:
Նախարարը հույս է հայտնել, նոր հանքավայրը դեֆիցիտի դեպքում կփրկի Անկարային տնտեսությունը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հայտնաբերվել է Սև ծովում երկրի պատմության մեջ ամենամեծ գազի հանքավայրը: Պաշարները գնահատվում են 320 միլիարդ խորանարդ մետր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին