
Էրդողանը հայտարարել է, թե հայտնաբերել են Սև ծովի խոշորագույն գազային հանքավայրը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հորատող նավը հայտնաբերել է Սև ծովի խոշորագույն գազային հանքավայրը: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է NTV հեռուստաալիքը:
«Մենք Սև ծովում հայտնաբերեցինք երկրի պատմության մեջ ամենամեծ բնական գազի հանքավայրը»,- ասել է Էրդողանը:
Պաշարները գնահատվում են 320 միլիարդ խորանարդ մետր: Նախագահը գտածոն անվանել է «պատմական մասշտաբի հայտնագործություն» և ավելացրեց, որ քաղաքացիներին կսկսեն գազ մատակարարելը 2023 թվականից:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին