Գազայի հատվածից յոթ հրթիռ է արձակվել Իսրայելի վրա
Ուրբաթ օրը Գազայի հատվածից պաղեստինյան արմատականները ևս յոթ հրթիռ են արձակել Իսրայելի ուղությամբ, որոնցից վեցի ընթացքը իսրայելական բանակին հաջողվել է ընդհատել: ՏԱՍՍ-ը գրում է, որ Իսրայելի Պաշտպանության ուժերի (IDF) թվիթերյան էջում ասվում է, որ ի պատասխան հրթիռային հարձակման, զինված ուժերը հարվածել են արմատական «ՀԱՄԱՍ» շարժման ռազմական թիրախներին:
«Գիշերային երրորդ հրթիռային հարձակման ժամանակ Գազայից յոթ հրթիռ է արձակվել Իսրայելի հարավում գտնվող քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Յոթ հրթիռներից վեցը չեզոքացվել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով: Ի պատասխան դրան, մենք հարվածեցինք Գազայում գտնվող «ՀԱՄԱՍ»-ի զինված ուժերի թիրախներին, նաև ստորգետնյա ենթակառուցվածքներին»,- ասված է IDF- ի հաղորդագրության մեջ:
Հինգշաբթի օրը Իսրայելական բանակը հարձակումներ էր սկսել Գազայի հատվածում գտնվող «ՀԱՄԱՍ»-ի ռազմական կայանների վրա՝ ի պատասխան հրեական պետության տարածք պայթուցիկով փուչիկների գործարկման: Ավելի ուշ բանակի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր իսրայելական բանակի կողմից ռադիկալների կողմից արձակված երեք հրթիռների ոչնչացման մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան