Մակրոն․ Թուրքիայի գործողությունների հետևանքով Արևելյան Միջերկրականում հիմնախնդրի լուծման համար պետք է համադրել դիվանագիտական և ռազմական միջոցները
«Եվրոպան ուժեղ է, երբ խոսում է մի ձայնով»,- «Եվրոնյուզ»-ի փոխանցմամբ, այսպիսի խոսքերով է Անգելա Մերկելը նկարագրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումը: Նրա խոսքով, Եվրամիությունն արտաքին քաղաքականության մեջ պետք է ձգտի միասնական դիրքորոշման և միասնական եվրոպական արձագանք է անհրաժեշտ նաև համաճարակին հակազդելու համար:
Մեկնաբանելով Բելառուսի իրավիճակը՝ Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ ԵՄ-ն շահագրգռված է ժողովրդավարական անցումային ժամանակահատվածի և արդար և ազատ ընտրությունների անցկացման մեջ, որը կիրագործվի երկխոսության միջոցով:
Մակրոնը Մերկելի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունների հետևանքով Արևելյան Միջերկրական ծովում ծագած հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ է դիմել դիվանագիտական և ռազմական միջոցների համադրմանը:
«Դիվանագիտությունը չի կարող գոյություն ունենալ` առանց ռազմական ճանապարհով ու ներկայությամբ հաստատված կարմիր գծի: Բայց առանց կարգավորման դիվանագիտական ճանապարհի զինված ուժի կիրառումն արդյունավետ չէ, քանի որ բերում է հետագա լարման: Այդ պատճառով պետք է հաշվի առնել ազդեցության երկու գործոնն էլ, ինչը և անում ենք»,- հայտնել է Մակրոնը:
Մակրոնը և Մերկելը մտահոգություն են հայտնել Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ: Նրանք հայտարարել են, որ պատրաստ են Նավալնիին և նրա մեձավորներին օգնություն ցուցաբերել՝ բժշկության, կացության և պաշտպանության առումով:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն Արևելյան Միջերկրականում Թուրքիայի ագրեսիայի դեմ պատժամիջոցներ է նախապատրաստում
- Հույն-եգիպտական պայմանագրից հետո Թուրքիան հայտարարել է Միջերկրականում զորավարժանքներ սկսելու մասին
- Թուրքիան պատասխանում է Ֆրանսիայի պատժամիջոցների սպառնալիքներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին