Հասարակություն 15:18 21/08/2020 Հայաստան

«Քանի կար աշխատատեղ էին ավելացնում՝ ի՞նչ եղավ հանկարծ»

Այսօր բողոքի ակցիա իրականացրած Մարալիկի պոլիկլինիկայի և ծննդատան  աշխատակիցները Շիրակի մարզպետարան  էին գնացել։  Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության  պետի պարտականություններ կատարող Լեյլի Ասլանյանն ասաց, որ պետք է աշխատանքային քննարկում լինի փոխմարզպետի մասնակցությամբ, իրենց էլ մտահոգում է ծննդատան աշխատակիցների հարցը։

Նա նշեց, որ նախարարի հրամանով սահմանված են չափորոշիչներ, որոնց համապատասխանության դեպքում ծննդօգնություն  իրականացնող բուժհաստատություններին տրվում են մակարդակներ, Մարալիկի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը չէր համապատասխանում այդ չափորոշիչներին։

Նա նշեց, որ բազմաթիվ քննարկումներ, հանդիպումներ են ունեցել այս խնդրով։

«Մենք հարցը բարձրաձանում ենք, լուծում են պատկան մարմինները։ Մեր վերջին գրությունը վարչապետին և տարածքային կառավարման նախարարին եղել է  օգոտոսին 4-ին, դեռևս պատասխան չունենք»,- ասաց Լ.Ասլանյանը։

Նշվեց, որ քննարկումը փակ է։

Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը լրագրողներին ասաց, որ նոր է տեղեկացել, թե իբր քննարկվելու է Մարալիկի ծննդատան աշխատակիցներին աշխատանքից ազատելու հարցը:

«Նմանանատիպ քննարկում չի նախատեսվել այսօր և մոտ ապագայում չկա նախատեսված: Ես չգիտեմ, թե այդ տեղեկությունը որտեղից է։ Այս պահին, համենայնդեպս, մեզ մոտ նման քննարկում չկա։ Մեզ մոտ տնօրենն է հրավիրվել, որպեսզի ֆինանսիստի հետ ընթացիկ ֆինանսական և իրավաբանական հարցեր քննարկեն և հստակեցվեն: Դա ընդամենն  աշխատանքային տիրույթում է և աշխատողներին աշխատանքից ազատելու հետ կապված չէ»,- ասաց Վ. Գրիգորյանը:

Ըստ նրա, մարզպետարանի ջանքերը միտված է նրան,  որ որևէ բուժաշխատատեղ չփակվի և հիմա սպասում են առողջապահության նախարարության պատասխանին, հստակեցնելու, թե ինչ դիրքորոշում ունի կառավարությունը Մարալիկի ծննդատունը փակելու կամ պահելու վերաբերյալ:

Նա նշեց, որ  ծննդատանը թերություններ են եղել, որոնք հիմա շտկվել են, նախարարությունից հանձնաժողովի են սպասում, որպեսզի գան ու իրենց գնահատականը տան՝  արդյոք համապատասխանում է հաստատությունը չափանիշներին, թե չի բավարավում։

«Մենք համարում ենք, որ բուժհաստատությունն արդեն համապատասխանում է բոլոր նորմատիվներին աշխատելու համար։ Այս իրավիճակում խանգարում է համավարակի հետ կապված վիճակը, պետք  է մի փոքր համբերատար լինենք»,- նշեց Շիրակի փոխմարզպետը:

Հիշեցնենք, որ ծննդատան  աշխատակիցները 7 ամիս է աշխատավարձ չեն ստացել։ Փետրվարին տեղի է ունեցել  ուսումնասիրություն, որի արդյունքում  Մարալիկի առողջության կենտրոն ՓԲԸ –ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքին կարգ չի շնորհվել, պետպատվերը մերժվել է։

Աշխատակիցներն ասում են, որ մի կերպ են ապրում։

«Զինվորի մայրիկ եմ, մի քանի ամիս է չեմ կարողանում իմ զինվորին օգնել»,- ասում է մանկաբարձուհի Մերի Ասատրյանը։

Մեկ այլ աշխատակից ասաց. «Այս ի՞նչ աբսուրդ երևույթ է՝ փակել ծննդատունը։ Քանի կար աշխատատեղ էին ավելացնում։ Այս ի՞նչ եղավ հանկարծ։  Հաստատվեցին աթոռներին ու եղածն էլ փակում են։ Քանի՞ ընտանիք է մնում գործազուրկ»։

Բուժաշխատողները նշում են, որ կորոնավիրուսի այս շրջանում ամբողջ ծանրությունն ընկած է բուժաշխատողների վրա, շտապօգնության վրա։

«Ղեկավարության որևէ ներկայացուցիչ չի արձագանքել շտապօգնության աշխատանքին։  Միայն պարգևավճարներն իրենց նախարարինն է ու  չգիտեմ ինչերինն է։  Ի՞նչ է՝ մի հատ ուշադրության արժանի չենք մենք։ Այդ հիվանդության հետ կռիվ ենք տալիս, գերծանրաբեռնված վիճակում աշխատում ենք, ոչ մի արձագանք, ոչ մի խրախուսական բան, ոչ մի պարգևավճար։ Ստացել ենք Սամվել Կարապետյանի ուղարկած պարգևավճարները, որի համար շնորհակալ ենք։

Կոպիտ ասած՝ թքած ունեն»,- ասաց աշխատակիցներից մեկը։

«Ծննդատան աշխատակիցներից Արեգնազան Բալոյանը խնդրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին լուծում տալ հարցին։

«Մարալիկի ծննդատունը 17 գյուղի է սպասարկում, ինչի՞ պիտի այսօր այն փակվի, ծնունդ չընդունի, բուժանձնակազմը ինչո՞ւ պետք է այսօր բողոքի ակցիա անի։ Չէ՞ որ մենք ճանապարահ փակեցիքն։ Ես խալաթով ճանապարհ եմ փակել, դուխով վարչապետ եմ ուզել, որ այսօր այս խնդրի առաջ կանգնե՞նք, սա՞ էր մեր ուզած Հայաստանը։ Ես նկատողություն եմ ստացել, որ խալաթով, բաբուճներով  դուրս եմ եկել ու ճանապարհ փակել, ցանկացել եմ  որ Մարալիկը բարգավաճի»,- ասաց նա:

Տիկին Արեգնազանը նշեց, որ այսքան ժամանակ «բունտ» են անում, բայց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի բարեհաճել գալ Մարալիկ ու հասկանալ, թե ինչի համար է ժողովուրդը  բողոքում։

«Ես միայնակ կին եմ, ոչ աշխատանք ունեմ, ոչ թոշակ ունեմ եմ, ինչո՞վ պետք է ապրեմ, ու ասում եք՝ դուխով Հայաստան, սա՞ է մեր դուխով Հայաստանը։  Խնդրում ենք, թող այս հարցին լուծեն»,- ասաց Արեգնազան Բալոյանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}