Երեք երթուղու ութ տրանսպոտային միջոցի ժամանակավոր կասցնելու համար առաջարկություններ է ներկայացվել պարետին
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինի բոլոր կառույցներն ասօրվա շրջայցերը սկսել են իրացման ցանցի կազմակերպություններից, ապա, ավելի ուշ, կրկնայցեր են կատարել հանրային սննդի օբյեկտներ: Դիտարկված բոլոր ընկերություններում գրանցվել է առանց թերությունների իրավիճակ. խախտումներ չեն հայտնաբերվել: Այս մասին հայտնում են կառավարությունից։
Արձանագրված իրավիճակը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատանքի լավագույն գնահատականն է. ՀՀ պարետի որոշումներով պայմանավորված անվտանգության պահանջներն այլևս դարձել են սննդի շղթայի կազմակերպությունների առօրյայի անբաժան մասը:
Նախորդիվ հայտնաբերված խախտումների հիմքով՝ այսօր երկրի երեք մարզերում 24 ժամով կասեցվել է մեկական կազմակերպության գործունեություն: ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի հետևողական վերահսկողութունը՝ ուղղված Կորոնավիրուսի (Covid 19) հաղթահարմանը, շարունակվելու է հանրապետության ողջ տարածքում:
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում: ՇՎՏՄ-ի աշխատակիցները, որոնք հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներն իրականացնում են պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն, այցելել են մի շարք բենզալցակայաններ, գազալցակայաններ ու շինանյութի առևտրի կետեր, որտեղ էական խախտումներ չեն արձանագրվել: Մի քանի տնտեսավարողների մոտ դիտարկվել են թերություններ, որոնց առնչությամբ մշտադիտարկում իրականացնող խմբի անդամները տվել են ցուցումներ, թերությունները տեղում շտկվել են:
ՀՀ կրթության տեսչական մարմինը այսօր խստացված վերահսկողություն է իրականացրել Արաբկիր վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Տեսչական մարմնի ծառայողների շրջայցին է միացել նաև Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, ով տեղում փաստել է, որ առկա է խախտումների նվազման դինամիկա:
Մինչ օրս Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվել են 900 մշտադիտարկումներ՝ Երևանում գործող համայնքային և ոչ պետական մանկապարտեզներում: Մշտադիտարկում է իրականացվել նաև Վանաձոր քաղաքում: Այս ընթացքում որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել 15 մանկապարտեզի գործունեություն. կասեցման հիմք հանդիսացող խախտումներն ունեցել են հիմնականում ենթակառուցվածքային բնույթ՝ ծորակային կահավորման անհամապատասխանություն, մշտական հոսող տաք ջրի, սպասքի լվացման երրորդ ավազանի բացակայություն:
Հատկանշական է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում որևէ մանկապարտեզի գործունեություն ժամանակավոր կասեցնելու վերաբերյալ որոշում չի կայացվել, ինչը ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ թե՛ հաստատությունների տնօրենները, թե՛ ծնողները, ՀՀ պարետի որոշումներին և Կրթության տեսչական մարմնի աշխատակիցների ցուցումներին հետևում են պատասխանատվությամբ: Կրթության տեսչական մարմինը հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումները շարունակում Է իրականացնել ՀՀ պարետի՝ օգոստոսի 18-ի N 253-Ն որոշման համաձայն՝ ստացված ամբողջ տեղեկատվությունը փոխանցելով պարետատուն:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնը զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում, զբոսայգիներում իրականացված վերահսկողական ստուգայցերի ընթացքում խախտումներ չեն արձանագրվել, գրանցվել են որոշ թերություններ, մասնավորապես այցելուները չեն պահպանել անձանց միջև առնվազն 1.5 մ սոցիալական հեռավորություն, նկատվել են նաև դիմակը թերի կրելու դեպքեր։ Տեսուչների անհատական բացատրական աշխատանքներից հետո թերություններն անհապաղ վերացվել են։
Հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաքում իրականացվող մշտադիտարկումներին և կրկնայցերին զուգահեռ Տեսչական մարմնի մասնագետներն իրականացնում են իրազեկման աշխատանքներ, կտորե դիմակ կրող քաղաքացիներին տրամադրում գործարանային արտադրության բժշկական դիմակներ։
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված խախտումների դեպքերով պայմանավորված` Տեսչական մարմինը կասեցման առաջարկություններ է ներկայացրել ՀՀ պարետին՝ մայրաքաղաքի թվով երեք երթուղու ութ տրանսպոտային միջոցի ժամանակավոր կասցնելու համար։
Արդյունքում՝ օգոստոսի 21-ին, ՀՀ պարետի որոշմամբ 24 ժամով կասեցվել են կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող N 75 Ա , N 58, N 33 համարի երթուղիները սպասարկող թվով 8 տրանսպորտային միջոցի գործունեություն, որոնք պարբերաբար երթևեկել են գերբեռնված։
Կասեցման աշխատանքներին զուգահեռ, ՔՏՀԱՏՄ-ն շարունակել է ուժեղացված վերահսկողություն իրականացնել Երևանի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններ մուտք գործող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։ Մասնավորապես Արցախի և Մաշտոցի պողոտաների ողջ երկայնքով և հարակից կանգառներում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են առանց դիմակի վարորդներ։ Կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են գերբեռնված ավտոբուսներ և միկրոավտոբուսներ։ Արձանագրված խախտումների դեպքերով կազմվել են արձանագրություններ։
Մայրաքաղաքում այսօր 24 ժամով արգելվել է «Վլադ ֆիթնես» մարզասրահի և «Բրոնքս» հագուստի սրահի գործունեությունը՝ ՀՀ ԱԱՏՄ աշխատակիցների նախորդ օրերին իրականացված ստուգայցերի ժամանակ արձանագրված խախտումների հիմքով և պարետի որոշմամբ։ Այս տնտեսավարողների մոտ տեսուչներն արձանագրել էին պարետի կողմից սահմանված մի շարք նորմերի խախտումներ: Տեսչական մարմնի կողմից մայրաքաղաքում և հանրապետության ողջ տարածքում զուգահեռ իրականացվել են նաև անակնկալ ստուգայցեր, որոնց ընթացքում հիմնականում խախտումներ չեն արձանագրվել: Տեսուչների ուշադրության կենտրոնում են եղել բանկերը, գեղեցկության սրահները, մանրամեծածախ առևտրի կետերը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին