Դաժանորեն ծեծի ենթարկված 4-ամյա երեխայի մոտ դրական դինամիկա կա
Տավուշի մարզում դաժանորեն ծեծված 6-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նրա կյանքին դեռևս վտանգ է սպառնում: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել փոքրիկի կյանքի համար:
«Մյուս՝ 4-ամյա երեխայի մոտ այսօր դրական դինամիկա կա, առկա է գանգային արյունազեղում։ Երկուսն էլ շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում:
Ընտանիքի մյուս 5 երեխաները, որոնք նախօրեին նախնական սուր էկզոգեն թունավորմամբ տեղափոխվել էին Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն գտնվում են կայուն վիճակում, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,- հայտնում է Գևորգ Դերձյանը։
Հարակից հրապարակումներ`
- 28-ամյա բնակչուհին ձերբակալվել է՝ իր և եղբոր երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու կասկածանքով
- Պապու կողմից ծեծի ենթարկված ներեխայի կյանքին վտանգ է սպառնում
- Պապի կողմից ծեծի ենթարկված 6-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
- 57-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ անչափահաս թոռներին ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով