Շիրակում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք
Օգոստոսի 21-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 29 բնակիչ է բուժվում։ Շիրակի մարզպետարանից ներկայացված տվյալների համաձայն, մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 9041 նմուշառում, մայիսի 12-ից օգոստոսի 20-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 7687 նմուշառման հետազոտություն, օգոստոսի 20-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք։
Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 431 քաղաքացի, նրանցից 97-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 523 բնակիչ։ 59 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 39 դեպք:
Հարակից հրապարակումներ`
- 21.08.2020. Կորոնավիրուսով 8 հիվանդ է մահացել, 158 նոր դեպք է գրանցվել
- Շիրակում կորոնավիրուսի 26 նոր դեպք է հաստատվել
- Շիրակում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք
- Շիրակում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք
- Շիրակում հաստատվել է կորոնավիրուսի 57 նոր դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան