Հայաստանը չի մասնակցի «Տանկային բիաթլոն» միջազգային մրցույթին
«Միջազգային բանակային խաղեր 2020» մրցաշարի պաշտոնական կայքում ներկայացված են այն երկրները, որոնք հաստատել են իրենց մասնակցությունը «Տանկային բիաթլոն» մրցույթին։ Հայաստանն այս մրցույթին մասնակցում է 2013 թվականից, սակայն այս տարի իր մասնակցությունը չի հաստատել։
Panorama.am-ը հարցրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանից, թե ինչո՞ւ Հայաստանը չի մասնակցում «Տանկային բիաթլոն» մրցույթին։ Նա ասաց, որ այս տարի նպատակահարմար են գտել ուսումնասիրել նոր չափանիշները։
«Նախորդ տարիների համեմատ չափանիշներ են փոխվել, նաև մրցումների բովանդակությունն է փոխվել։ Այս տարի հետևելու, ուսումնասիրելու ենք նոր չափանիշները, հաջորդ տարի միանգամից մի քանի բիաթլոնի կմասնակցենք»,- ասաց նա։
Հարցին՝ մինչ այս այդ չափանիշներն արդյո՞ք հրապարաված չէին, որպեսզի ծանոթանայիք, Շ.Ստեփանյանը պատասխանեց. «Այսքանը կարող եմ ասել, որ մենք նպատակահարմար ենք գտնել այս տարի ուսումնասիրել, հաջորդ տարի ավելի պատրաստված ներկայանալ»։
«Տանկային բիաթլոնն» անցկացվում է «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի շրջանակում։ Մրցաշարը մեկնարկում է օգոստոստի 23-ից, շարունակվելու է մինչև սեպտեմբերի 5-ը։ Մրցույթին մասնակցելու համաձայնություն են տվել՝ Ռուսաստանը, Աբխազիան, Ադրբեջանը, Բելառուսը, Վիետնամը, Ղազախստանը, Քաթարը, Կոնգոն, Ղրղզստանը, Չինաստանը, Լաոսը, Մյանմարը, Սերբիան, Տաջիկստանը, Ուզբեկստանը և Հարավային Օսիան:
2014-ին Հայաստանի տանկիստների թիմը գրավել էր «Տանկային բիաթլոնի» երկրորդ հորիզոնականը և մրցանակ ստացել Տ-90Ս տանկ։
Հարակից հրապարակումներ`
- «Տանկային բիաթլոն». Հայ տանկիստները չհասան եզրափակիչ
- «Տանկային բիաթլոն». Հայ տանկիստները մրցուղին անցել են երրորդը
- Հայ տանկիստները մասնակցել են «Տանկային բիաթլոն-2016» մրցույթի «Էստաֆետ» փուլին
- Հայ տանկիստները դուրս են եկել «Տանկային բիաթլոնի» կիսաեզրափակիչ
- «Տանկային բիաթլոն»-ի երկրորդ փուլում ՀՀ-ն զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը
- «Տանկային բիաթլոնում» հայ տանկիստներն առաջին անհատական մրցույթում առաջին տեղն են գրավել
- «Տանկային բիաթլոն-2014»-ի մեր մասնակիցներին դիմավորելու համար ՊՆ-ն տրամադրել է ավտոբուսներ
- «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթում Հայաստանն այս պահի դրությամբ զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին