Բժիշկները թույլ չեն տվել Նավալնիին տեղափոխել Գերմանիա
Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել է, որ բժիշկները նրա վիճակը համարել են տեղափոխման ոչ ենթակա:
Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի, որոշումը կայացվել է Մոսկվայից ժամանած մասնագետների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ: Նրանք ասել են, որ Նավալնին շարունակում է մնալ կայուն ծանր վիճակում:
Մինչդեռ Յարմիշը Twitter-ում գրել է, որ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի (ԿԴՊ) ղեկավարի վիճակն անկայուն է:
Նավալնին գտնվում է Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
ԿԴՊ-ում կարծում են, որ փորձել են թունավորել իրենց առաջնորդին: Հիվանդանոցից հայտնել են, որ թունավորումը վարկածներից մեկն է:
Ուսումնասիրությունների արդյունքների համաձայն, բժիշկները Նավալնու մոտ չեն հայտնաբերել ինսուլտի, սրտի կաթվածի կամ վարակի ախտահարումների, ներառյալ կորոնավիրուսի նշաններ:
Ինչպես արդեն հայտնել էինք, Գերմանիան այսօր առավոտյան կոմայի մեջ գտնվող հիվանդներին տեղափոխելու համար սարքավորումներով հագեցած հատուկ բժշկական ինքնաթիռ է ուղարկել Ռուսաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին Բեռլին բուժման տեղափոխելու համար: Ռուսական կողմը տվել էր բոլոր անհրաժեշտ թույլտվությունները՝ Ռուսաստանից Նավալնիին տեղափոխելու համար: Նշվում էր, սակայն, որ տեղափոխման որոշումը կկայացվի բժշկական խորհրդակցությունից հետո։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան ինքնաթիռ է ուղարկել՝ Նավալնիին տեղափոխելու համար
- Նավալնիին թունավորե՞լ են․ վիճակը գնահատվում է ծանր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին