«Փաստ». Ի՞նչ հակասություններ են եղել Վահրամ Ավետիսյանի և իմքայլական պատգամավորների միջև
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին համաձայնությունը հետ կանչելու մասին դիմում էր ներկայացրել:
Ավետիսյանը մասնավորաբար իր ՖԲ էջում գրել էր. ««Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից և հետագա քննարկումներից ինձ համար ակնհայտ դարձավ, որ պատգամավորների մի մասի՝ Սահմանադրական դատարանի դերակատարության, Սահմանադրական դատարանի դատավորի ապաքաղաքականացվածության և անկախության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումներն իմ մոտեցումներին և պատկերացումներին համահունչ չեն, իսկ որոշ դեպքերում նաև ինձ համար անընդունելի»։
«Փաստ» թերթի տեղեկություններով` իրականում բազմաթիվ հարցերի շարքում գերակշռող են եղել հարցերը կապված «Մարտի 1»-ի գործի հետ: Իմքայլական պատգամավորները թափանցիկ կերպով հասկացրել են Վահրամ Ավետիսյանին, որ նրա թեկնածությանը կողմ կքվեարկեն, եթե հավաստիացնի, որ գործելու է Վահե Գրիգորյանի «գծի մեջ», հակառակ դեպքում չի ընտրվի:
Ավետիսյանը, սակայն, նշել է, որ ինքը պրոֆեսիոնալ իրավաբան է, և լուրջ չէ ի սկզբանե որևէ գործի հետ կապված որոշում ակնկալել, յուրաքանչյուր գործ պետք է ուսումնասիրել մանրամասնությամբ և ըստ այդմ որոշում կայացնել, այլ ոչ թե առաջնորդվել կանխակալ վերաբերմունքով: Հիմնական այս հակասությունն էլ պատճառ է դարձել, որ Ավետիսյանը հետ կանչի իր համաձայնությունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան