Տիխանովսկայան հայտնել է, որ վախենում է իր համար
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտնել է, որ վախենում է իր համար, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
«Կարծում եմ, որ մեր երկրում յուրաքանչյուր մարդ այժմ վախենում է»,- նշել է քաղաքական գործիչը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ինքը չի վախենում քաղաքական նման իրավիճակում թիրախավորվելուց։
Այնուամենայնիվ, նախագահի նախկին թեկնածուն ասել է, որ անչափ շատ է սիրում իր երկիրը, և վերադառնալու է։
«Ես կվերադառնամ, երբ կզգամ, որ այդտեղ ապահով և անվտանգ է»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացված նախագահական ընտրություններից հետո Տիխանովսկայան հեռացել էր Բելառուսից և անվտանգության նկատառումներից ելնելով՝ մեկնել Լիտվա: Հանրապետությունում ընտրատեղամասերի փակվելուց հետո սկսվել են չարտոնված բողոքի ցույցեր՝ արդյունքների կեղծման դեմ: Բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանները և ներքին զորքերը ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:
Հարակից հրապարակումներ`
- Տիխանովսկայան աշխատողներին կոչ է արել ուժեղացնել գործադուլները Բելառուսում
- Տիխանովսկայան դիմել է եվրոպական երկրներին
- Սվետլանա Տիխանովսկայան անկեղծացել է, թե ինչու է լքել Բելառուսը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան