Տիխանովսկայան աշխատողներին կոչ է արել ուժեղացնել գործադուլները Բելառուսում
«YouTube»-ում հրապարակած իր տեսաուղերձում Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան աշխատողներին կոչ է արել շարունակել և ընդլայնել գործադուլները, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
«Ես խնդրում եմ ձեզ շարունակել և ընդլայնել գործադուլները: Մի վախեցեք ահաբեկումից», - ասել է նա։
Նա գործադուլը համարում է իշխանությունների վրա ճնշումների օրինական և արդյունավետ գործիք:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ: Հանրապետությունում ընտրատեղամասերի փակվելուց հետո սկսվել են զանգվածային բողոքի ակցիաներ՝ արդյունքների կեղծման դեմ: Բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանները և ներքին զորքերը ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսի ֆուտբոլի առաջնության առաջիկա տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների
- Պեսկովը նշել է, որ տարբեր երկրներ միջամտում են Բելառուսի գործերին
- Լիտվան շուտով կհայտարարի բելառուսական իշխանությունների դեմ պատժամիջոցների մասին
- ԵՄ-ն 53 միլիոն եվրո կհատկացնի՝ բելառուս ժողովրդին օգնելու համար
- Լուկաշենկոն Պուտինին խնդրել է հորդորել Մերկելին՝ չխառնվել Բելառուսի գործերին