Լուկաշենկոն ասել է, որ չի ցանկանում ռազմական դրություն հայտարարել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի ցանկանում երկրում ռազմական դրություն հայտարարել, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
«Ես ուզում եմ խաղաղություն և ապահով միջավայր ստեղծել նրանց համար, ովքեր ցանկանում են աշխատել: Ես չեմ ուզում երկիրը ամբողջովին տեղափոխել ռազմական դրության վիճակի »,- ասել է Լուկաշենկոն:
Նախագահը շեշտել է, որ իր հիմնական խնդիրը երկրում իրավիճակը կայունացնելն է:
Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ: Հանրապետությունում ընտրատեղամասերի փակվելուց հետո սկսվել են չարտոնված բողոքի ցույցեր՝ արդյունքների կեղծման դեմ: Բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանները և ներքին զորքերը ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:
Հարակից հրապարակումներ`
- Տիխանովսկայան աշխատողներին կոչ է արել ուժեղացնել գործադուլները Բելառուսում
- Բելառուսի ֆուտբոլի առաջնության առաջիկա տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների
- Պեսկովը նշել է, որ տարբեր երկրներ միջամտում են Բելառուսի գործերին
- Լիտվան շուտով կհայտարարի բելառուսական իշխանությունների դեմ պատժամիջոցների մասին