Գերմանիան ինքնաթիռ է ուղարկել՝ Նավալնիին տեղափոխելու համար
Գերմանիան այսօր առավոտյան կոմայի մեջ գտնվող հիվանդներին տեղափոխելու համար սարքավորումներով հագեցած հատուկ բժշկական ինքնաթիռ է ուղարկել Ռուսաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին Բեռլին բուժման տեղափոխելու համար: Այդ տեղեկությունը տարածել է DPA գործակալությունը:
Նշվում է, որ ավելի վաղ ռուսական կողմը տվել էր բոլոր անհրաժեշտ թույլտվությունները՝ Ռուսաստանից Նավալնիին տեղափոխելու համար: Նա կարող է արդեն այսօր տեղափոխվել Գերմանիա՝ Բեռլինի «Շերիտե» հիվանդանոցում բուժվելու համար: Ըստ գործակալության, թռիչքի և բուժման ծախսերը վճարելու են անհատները:
Միևնույն ժամանակ, Օմսկի շրջանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ Օմսկի շտապ օգնության բժիշկները, Մոսկվայից ժամանած մասնագետների հետ միասին, այժմ խորհրդակցություն են անցկացնում Նավալնիի վիճակի վերաբերյալ:
«Հետազոտությունից հետո նրանք կորոշեն՝ տեղափոխման ենթակա է, թե ոչ»,- ասել խոսնակը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Նավալնին իրեն վատ էր զգացել Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ: Ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Օմսկի օդանավակայանում: Ընդդիմադիր գործիչը հոսպիտալացվել է Օմսկի շտապօգնության հիվանդանոցում: Ըստ նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշի, Նավալնին առավոտյան չի կերել, այլ թեյ է խմել, որը նա գնել է Տոմսկի օդանավակայանում: Նա ենթադրել է, որ Նավալնիին կարող էին թունավորած լինել:
Երեկ երեկոյան Յարմիշը հայտնել է, որ Նավալնիի ընտանիքն ու բժիշկները որոշել են նրան տեղափոխել մեկ այլ կլինիկա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին