ԵՄ-ն կարծում է, որ չի կարող Մեծ Բրիտանիայի հետ «Brexit»- ի վերաբերյալ համաձայնագիր կնքել
ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան, ամենայն հավանականությամբ, չեն կարողանա համաձայնագիր կնքել այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան լքի համայնքը (Brexit): Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԵՄ ներկայացուցիչ Միշել Բարնեն՝ բանակցությունների 7-րդ փուլին հաջորդած մամուլի ասուլիսում։
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, Բարնեն նշել է, որ չի հասկանում թե ինչու են իրենք ժամանակ վատնում այդ բանակցությունների վրա, եթե արդեն պարզ է Մեծ Բրիտանիայի որոշումը. «Ինձ անհանգստացնում և նյարդանյացնում է այն վիճակը»։
Այնուամենայնիվ, Բարնեն հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի հետ բանակցությունները կշարունակվեն. հաջորդ փուլը կկայանա սեպտեմբերի 7-ից 11-ը, Լոնդոնում:
«Ես մտահոգված եմ, քանի որ այս փուլում մենք լուրջ առաջընթաց չենք արձանագրել: Մենք ունենք շատ քիչ ժամանակ և շատ հարցեր, ինչպիսիք են էներգետիկ գործընկերությունը և փողերի լվացման դեմ պայքարը», - ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Եվրախորհրդարանը վերջնականապես հաստատեց Brexit-ի համաձայնագիրը
- Ելիզաբեթ II-ը ստորագրել է Brexit-ի փաստաթուղթը
- ԵՄ-ն կհամաձայնվի երկարաձգել Brexit-ը
- ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան համաձայնության են հասել Brexit-ի շուրջ. Յունկեր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին